Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կանցնեն Իրաքի տարածքում ցամաքային գործողության, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Եթե Իրաքում զարգացող իրադարձությունները սպառնան Թուրքիայի անվտանգությանը՝ մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, անգամ՝ կանցնենք Սինջարում և Իրաքի այլ շրջաններում ցամաքային գործողության»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:
Թուրքիայի նախագահը, արձագանքելով Իրաքի խորհրդարանի և վարչապետի կողմից իրեն ուղղված քննադատություններին, անձնական վիրավորանքներ էր հասցրել Իրաքի վարչապետին:
«Դու իմ զրուցակիցը չես, դու իմ մակարդակին չես, իմ որակին չես: Մենք անելու ենք մեր իմացածը: Ո՞վ է այդ Իրաքի վարչապետը... Տեղդ իմացիր: Թուրքական բանակը քեզանից թույլտվություն չի հարցնելու»,- հայտարարել էր Էրդողանը:
Հոկտեմբերի 17-ին իրաքյան բանակն ու քրդական խմբավորումները սկսել են իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը։ Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44