Հայաստանում արդեն 7-րդ անգամ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման, Արտաքին գործերի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ անցկացվում են «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը նշեց, որ 2008 թվականից սկսած «Մուլտի գրուպ» ընկերության հետ Հայաստանում իրականացնում են միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:
«Միջոցառման շրջանակում անցկացվելու է նաև բիզնես ֆորում: Միայն ցուցահանդեսին առանձին տաղավարներով մասնակցելու են 100-ից ավելի ընկերություններ, սակայն ընդհանուր առմամբ, մասնակցության համար գրանցվել է 500 ընկերություն` Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հայաստանից: Յուրաքանչյուր ընկերություն եկել է կոնկրետ բիզնես ծրագրերով»,-ասաց Դավիթ Վարդանովը:
Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ էներգետիկայի, մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության և գիտության ոլորտներից: Ավանդաբար ցուցահանդեսի ներկայացուցչական բարձր մակարդակն ընդգծվում է Հայաստանի նախագահի, Կառավարության ղեկավարի, պատգամավորների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը նշեց, որ այս միջազգային ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է ներկայացում բիզնես շրջանակի համար:
«Այս ցուցահանդեսն արդեն 7-րդ անգամն է իրականացվում: «Մուլտի գրուպ»-ն աջակցում է կազմակերպչական աշխատանքներին: Ցուցահանդեսի անցկացումը տարեցտարի բիզնես ոլորտում բերում է նոր պայմանավորվածությունների»,-հավելեց Սեդրակ Առուստամյանը:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով այս միջազգային ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այն նպաստում է մասնակից երկրների բիզնես ոլորտի ակտիվացմանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47