Ողջ աշխարհի համար այժմ դժվարին ժամանակներ են, ինչը կարող են հաղթահարել միայն ուժեղ ժողովուրդները, իսկ թույլերը կկործանվեն։ Շաբաթ օրն այսպիսի կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բուդապեշտում ելույթ ունենալով Պետական ծառայության ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բացման արաողության ժամանակ, այստեղ պատրաստվելու են իրավապահ մարմինների աշխատակիցներ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը մինչեւ հիմքերը ցնցվում է։ Մենք բացառություն չենք, քանի որ երկրաշարժի էպիկենտրոնը մեր կողքին է (Ուկրաինայում)։ Հունգարիայի հարեւանությամբ պատերազմ է ընթանում, իսկ տասնյակ եւ հարյուր հազարավոր միգրանտներ պաշարում են մեր սահմանները։ Ահա թե ինչու պետք է ուժեղ լինեն մեր երկիրը, կառավարությունը, բանակը եւ իրավապահ մարմինները։ Վրա են հասնում ժամանակներ, երբ թույլ ազգերը կկործանվեն, իսկ ուժեղները՝ կհաղթահարեն փորձությունները։ Ուստի մենք ամեն օր պետք է ամրացնենք պաշտպանության մեր գիծը եւ իրավապահ մարմինները»,- ասել է Հունգարիայի վարչապետը, որի ելույթը հեռարձակել է М1 հեռուստաալիքը։ Դիմելով 168 ապագա առաջին կուրսեցիներին՝ նա կոչ է արել նրանց «լինել ուժեղ, որովհետեւ արդարադատությունն առանց ուժի արժեք չունի»։ Օրբանը նաեւ նշել է, որ հանցագործությունների թիվը Հունգարիայում «անշեղորեն կրճատվում է», այժմ Հունգարիան, «գուցե, դարձել է ամենաանվտանգ երկիրը Եվրոպայում»։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44