«Իշխանությունները մտածում են, որ իրենց բանտարկություններից, շինծու դատական գործերից վախեցողներ կան»,-դատախազության դիմաց ի պաշտպանոթյուն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.
«Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ գտնվում են անազատության մեջ, ոչ քեզնից, ոչ քո կատարածուներից չեն վախենում, որովհետև մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում: Մեր համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի, ի տարբերություն քեզ»: Նա դիմեց բոլորին՝ պատգամավորներից մինչև քննիչ, որոնք հույս ունեն, որ, Փաշինյանի ասածները կատարելով, իրենց անվտանգությունն են ապահովում և շեշտեց, որ նրանք սխալվում են: «Ինքն աշխարհում պաշտպանում է միայն իր կաշին ու աթոռը, առանց բացառության բոլորիդ ծախելու է: Էն մարդիկ, որոնք մտածում են , թե հիմա իր ասածները կանեն ու հանգիստ կապրեն՝ չեն ապրի»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շեշտեց. «Ինչպես Ալիևին Ղարաբաղը պետք է առանց հայերի՝ Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների»,-ասաց Մամիջանյանը և հայտարարեց, որ այն Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվելու՝ թեկուզ բանտարկի, սպանի՝ ինչպես Արմեն Գրիգորյանին: «Չես կարող բոլոր հայրենասերներին սարքես քաղբանտարկյալ»,-խոսքն ավարտեց Հայկ Մամիջանյանը:
Աղբյուր` Panorama.am
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23