«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, թե ինչու է ՔՊ-ն խաչակրաց արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ, որն «Ապրելու երկիր» կուսակցությունից է։ Նաեւ՝ որ համայնքապետարանում ստուգումները սկսվել են Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի` Ալավերդի կատարած այցից հետո, երբ Թամազյանը հրաժարվել է ուղեկցել ՔՊ-ի թիմին։ Պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով ընտրություններում իշխանության թեկնածուն էր, բայց պարտվեց, Թամազյանի հետ շատ լարված հարաբերություններ ունի։ Իսկ մարզպետն Ալավերդի շրջայցի է գնացել Արենի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ: Այդ պատճառով է համայնքի ղեկավարը հրաժարվել շրջայցին մասնակցել: Եվ քանի որ այս իշխանությունը քրեական հետապնդումից բացի այլ գործիքակազմ չունի, մարզպետն անմիջապես ստուգումներ է նախաձեռնել Ալավերդիում, եւ սկսվել է նրա նկատմամբ արշավը։
Երեկ տեղեկացանք, որ շրջայցի օրը Թամազյանը մի հարված էլ է հասցրել Արամ Խաչատրյանին։ Ալավերդուց վերադառնալուց հետո նույն գիշեր մարզպետը զանգահարել է քաղաքապետին եւ խնդրել համայնքի տարածքներից մեկն առաջիկա օրերին տրամադրել, որ կուսակցական ժողով անցկացնի։ Թամազյանն ասել է, որ դրա համար սահմանված ընթացակարգ կա․ առաջարկել է դիմել, կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Սա խոցել է ՔՊ-ական բդեշխի ինքնասիրությունը:
«Օրենքով սահմանված կարգ գոյություն ունի, նախ պետք է դիմել համայնքին՝ ցանկացած միջոցառում անցկացնելու համար, դրանից հետո քննարկվում է, եթե հնարավոր է տրամադրել, տրամադրվում է, ոչ` ապա մերժվում է։ Որեւիցե մեկը՝ կլինի մարզպետ, համայնքի ղեկավար կամ անհայտ քաղաքացի, օրենքից դուրս չէ։ Ինքը դրանից նեղվեց, դրանից հետո կուսակցական ժողով արեցին դպրոցում, դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է»,- մեր տեղեկությունը հաստատեց Արկադի Թամազյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55