Հարավային Կորեայի դատախազությունը խուզարկություններ է կատարել ոչ առեւտրային հիմնադրամներում, որոնք, ենթադրաբար, կապ ունեն երկրի նախագահ Փաք Կըն Հեի մտերիմ ընկերուհու հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
9 կառույցների, այդ թվում՝ Mir Foundation եւ K-Sports հիմնադրամներին, կասկածում են որոշ գործարար կորպորացիաներից 70 մլն դոլար հավաքագրելու համար: Այս միջոցները գաղտնի ուղարկվել են նախագահի մտերիմ Ցոյ Սուն Սիլին: Դատախազությունը խուզարկել է նաեւ նրա տունն ու Կորեացի արդյունաբերողների ֆեդերացիայի գրասենյակը:
Սեուլի դատախազների գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Փաք Կըն Հեն հրապարակային ներողություն է խնդրել, որ նախագահական տասնյակ ելույթների տեքստեր Ցոյ Սուն Սիլին են հասել՝ մինչ դրանց հրապարակումը:
Այդ մասին առաջին հաղորդագրությունները տարածել է JTBC հեռուստաալիքը, որը կասկածներ է հայտնել պետական գործերին Ցոյ Սուն Սիլի մասնակցության շուրջ:
Նշվել է նաեւ, որ Սուն Սիլը նույնիսկ շտկումներ է մտցրել նախագահի ելույթների տեքստերում՝ չնայած դրանք գաղտնի են համարվել:
Սկանդալը հասունանում է, եւ Հարավային Կորեայում իշխող «Սենուրիդան» կուսակցության անդամները նախագահից պահանջում են լքել կուսակցությունը, իսկ ընդդիմությունը պնդում է կառավարության հրաժարականի հարցում:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44