Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Ford Focus, Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով 3 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Տեղում մոտ 7 ժամից ավելի է ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Արսեն Մարտիրոսյանն ու Արման Բագրատյանը, քանի որ արդեն մի քանի ժամ է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները հրաժարվում են գալ դեպքի վայր՝ պատճառաբանելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, իրենք այստեղ անելիք չունեն, իսկ տեղում ԱՊՊԱ-ի աշխատակիցը վարորդներին հայտնել է, որ իրենք փոխհատուցում չեն կատարի, եթե չլինի քննիչի տված եզարակցությունը վթարի վերաբերյալ: Այս պահին վարորդները չգիտեն, թե որ կառույցն է վթարը ձևակերպելու, քննչականն ասում է՝ ճանապարհային ոստիկանների գործն է, մինչդեռ նոր ընդունված օրենքով ճանապարհային ոստիկանները լիազորված չեն այնպիսի վթար ձևակերպեն, որի հետևանքով մարդիկ են հիվանդանոց տեղափոխվել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս բարձիթողի վիճակի պատճառով մի քանի վթարներ բարեբախտաբար տեղի չունեցան՝ շնորհիվ վթարի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբի՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ: Իրավիճակը նույնիսկ լարվել էր ու վարորդները, դեպքի վայր ժամանած նրանց հարազատները ուզում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհը, սակայն այս պահին ձեռնպահ մնացին:
17:22
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03