Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 8-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողները հաշված օրերի ընթացքում իրականացնում են հատուկ օպերացիա, որի շրջանակում ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց: Հուլիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ իրենց մոտ է ընդունվել «կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ: Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հարությունյանն է: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մարզի ոստիկաները պարզել են դեպքի հանգամանքները: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր.- ի 44-155 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Երեկ արդեն, Տավուշի մարզի ոստիկանների ստացած օպերատիվ տվյալներով իրականացրել են կասկածյալներին հայտնաբերելու օպերացիան ու Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ս.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սամվել Գ.-ին, 21-ամյա Աշոտ Խ.-ին, 22-ամյա Նվեր Ղ.-ին, 22-ամյա Կարեն Վ.-ին, 21-ամյա Արսեն Ս.-ին, 21-ամյա Լևիկ Պ.-ին և Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 18-ամյա Արտեմ Մ.-ին: Պարզվել է նաև, որ հուլիսի 6-ին, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում գտնվող «Թեհմինե Հախվերդյան» ԱՁ հյուրատանը Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը նշելիս համար երաժշտության ձայնի բարձրացման հետ կապված վիճաբանել են Ալբերտ Հ.-ն ու Տավուշի մարզի բնակիչ 14-ամյա Սեյրան Ղ.-ն, որի ընթացքում էլ Արմեն Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հարությունյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մասնակիցների հիմնական մասին ոստիկանները հայտնաբերել են: Ձեռանարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03