ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N հրամանի համաձայն՝ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն – Շիկահող – Ծավ - Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում: Նշված հրամանի համաձայն` նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել N մարտական դիրքում:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները հարձակում են գործել մարտական դիրքերի ուղղությամբ:
Մարտի ժամանակ, Հ.Մ.-ն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, պատշաճ կերպով չի իրականացրել իր պարտականությունները և, առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու, միայնակ թողել է մարտական հենակետը: Իր ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ Հ.Մ.-ն ժամը 01:00-ի սահմաններում՝ առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ:
2023 թվականի հունիսի 20-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։
2023 թվականի հուլիսի 6-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03