Հուլիսի 6-ին, ժամը 23։30-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել «Դիլիջան» բժշկական կենտրոնից. բուժօգնության էր տեղափոխվել Թեղուտ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ հաջողվեց միայն պարզել, որ ախտորոշվել են կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր, իսկ երիտասարդը վնասվածքները ստացել է իրենց գյուղում:
Դիլիջանի քրեական հետախույզներն անցան գործի, սակայն շուտով պարզ դարձավ, որ հանցագործությունը բացահայտելու համար անհրաժեշտ է համագործակցված աշխատանք:
Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված միջոցառումներին մասնակցեցին նաև Տավուշի մարզային վարչության, Սևանի և Կոտայքի բաժինների գործընկերները: Պարզվեց, որ հուլիսի 6-ին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերի բնակիչ, 20-23 տարեկան մի խումբ երիտասարդներ գնացել են Թեղուտ գյուղի մի հյուրատուն` նշելու ընկերոջ ծնունդը: Ժամը 22։30-ի սահմաններում, բարձր երաժշտության հետ կապված, միջոցառման մասնակիցների և Թեղուտի բնակիչ երիտասարդի ու 15-ամյա պատանու միջև ծագել է վեճ, որն ունեցել է զարգացում և ավարտվել դանակահարությամբ: Տոնախմբության մասնակիցներից մեկը` Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա երիտասարդը, իր մոտ եղած դանակով երկու անգամ խփել է 23-ամյա թեղուտցուն:
Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ին վեճի մասնակից երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել ու, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վեճի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03