««Հայաքվեի» տեմպն այս շաբաթվա ընթացքում աճել է, աճել է զգալի չափով։ Դա նրանից է, որ մարդիկ ոգևորություն են ապրում»,- ասուլիսում հայտարարեց «ՀայաՔվեի» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Անցյալ երեկոյի տվյալներով, «Հայաքվեին» միացել է 38 հազար 500 ՀՀ քաղաքացի. 19 հազար 870-ը՝ Երևանում, 18 հազար 10-ը՝ ՀՀ մարզերում, 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով։ Չալաբյանը միաժամանակ ասաց, որ հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու սահմանադրական իրավունքից, քանի որ այդ համակարգը ՀՀ-ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Նրա խոսքով, ԿԸՀ-ն, սակայն, հարցը կեղծում է՝ պնդելով, որ աշխատում է։ «Նամակները հավաքելու ենք, և հանցագործության մասին հաղորդում տանք, քանի որ քաղաքացիների օրինական իրավունքի սահմանափակում է »,- հայտարարեց Ա. Չալաբյանը Նախորդ շաբաթ 25 հազար մարդ էր միացել ստորագրահավաքին։ Հարցին՝ երբ նախագիծը դվի ԱԺ քվեարկությունը, ամենայն հավականականությամբ ՔՊ-ականները դեմ չեն քվեարկի, Ա. Չալաբյանն ասաց. «ՔՊ-ն բաղկացած է 71 մարդուց, որպես ամբողջությամբ դեմ չեն արտահայտվել, դեմ են արտահայտվել կոնկրետ գործիչներ։ Իրենք դեմ են արտահայտվում, ոչ թե իրենք չեն քվեարկելու, այլ ուզում են ձախողել ստորագրահավաքի փուլը։ Երբ ստորագրությունների անհրաժեշտ թիվը հավաքվի, և ակնհայտ դառնա, որ ժողովուրդն աջակցում է այս նախաձեռնությանը, համոզված եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ոչ միայն կսկսեն լուրջ քննարկումներ, այլև ճեղքվածք կառաջանա։ Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ-ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «Հայաքվեի» մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ-որ բանին դիմադրում է, հետո էլ համաձայնում է։ Մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք», - ասաց նախաձեռնության համակարգողը։ Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում: Քայլեր 1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը: 2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության: 3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի: Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
12:33
12:02
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03