Թուրքիայի վերընտրված նախագահը հայտարարում է, որ իրենք հուսով են, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025ին կլքի Լեռնային Ղարաբաղը
24.07.23 | 18:32
Թուրքիայի վերընտրված նախագահը հայտարարում է, որ իրենք հուսով են, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025ին կլքի Լեռնային Ղարաբաղը: ՌԴ ԱԳՆ-ն ասում է, որ դա այդքան էլ թուրքերի գործը չէ և Լեռնային Ղարաբաղի խնդիրը պիտի լուծվի եռակողմ ձևաչափով: Այսինքն չնայած ՀՀ վարչապետի «ջանքերին» Հայաստանի ձեռքերը ԼՂ հիմնախնդրից լվանալու, Ռուսաստանի մեր ընկերները փորձում են փրկել հայկական Արցախը:
Հիմա աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, երբ միմիայն Ռուսաստանի և հայ ժողովրդի(ոչ թե այսօրվա Հայաստանի) շահերից է բխում հայկական Արցախը: ԵՒ մեր բոլոր քաղաքական և հասարակական ուժերը պիտի հասկանան այս ճշմարտությունը և մոռանան ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, քանի որ այդ խմբի երկու անդամները այսօր փաստացի պատերազմում են մեր դաշնակցի դեմ նպատակ ունենալով վերացնել Ռուսաստանը, իսկ այս տարածաշրջանը հանձնել Թուրքիային Ալեքսանդրապոլի պայմանագրի պայմաններով:
Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց մոլորեցնել մեզ, թե Ռուսաստանը կորցրել է ԼՂ հարցի լուծման բանալին,հույս ունենալով մեզ տանել դեպի արևմուտք և ստրոագրել տալ կապիտուլացիան: Բայց արևմտյան ամենից ազդեցիկ գործակալը երևի չի պատկերացնում որ իրենց արևմտյան գործընկերները դաժան պարտություն են կրում և կրելու, իսկ նրանց պլանները ձախողվելու են: