«Իրավունք» թերէթը գրում է. «Մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ հայտարարությամբ էին հանդես եկել` ահազանգելով, որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի:
Ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» պարզել է հենց տեղում: Ծաղկաձորում արդեն կառուցվել եւ դեռ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով: Եվ ոչ միայն այս շինարարությունն է «թոզուդուման» կապել Ծաղկաձորում, այլ նաեւ ճանապարհներն են քանդված:
Ընդ որում`տեղացիներն ասացին, որ արդեն երկրորդ տարին է իրավիճակն այսպիսին: Պարզվում է` առաջին տարին սխալ ջրագծեր են անցկացրել, հիմա մեկ այլ կազմակերպություն է սարքում ճանապարհը` քանդելով նոր, բայց սխալ ճանապարհը:
Տեղում հանգստացողները բողոքում են, մարդիկ 50 հազար դրամ են վճարում ծաղկաձորյան հյուրանոցներում գիշերակացն անցկացնելու համար, բայց մաքուր օդ շնչելու փոխարեն` ահռելի քանակի փոշի են շնչում:
«Երեւանում հիմա, երեւի, ավելի մաքուր օդ է, քան Ծաղկաձորում: Եկել էինք հանգստանալու, վերադառնալու ենք` անհանգստացած»,-ասաց ընտանիքով, թերեւս վերջին անգամ Ծաղկաձորում հանգիստն անցկացնողներից մեկը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55