Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ իրավաբանական հանրության գերակշիռ մեծամասնության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, դադարեցրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առաջացավ դատավորի երկու թափուր հաստիք: Երեկ լրացավ այդ հաստիքները համալրելու համար փաստաթղթերը Դատական դեպարտամենտ ներկայացնելու վերջնաժամկետը, և, մեր տեղեկություններով, այդ թափուր հաստիքները զբաղեցնելու համար, ի թիվս այլոց, փաստաթղթեր են ներկայացրել նաև ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը:
ԲԴԽ այս երկու անդամները կողմ են քվեարկել ոչ միայն դատավորների լիազորությունների դադարեցման՝ հուլիսի 3-ի, այլև Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահ, պաշտոնավարման ժամանակահատվածում ԲԴԽ բոլոր որոշումներին, այսինքն՝ հլու-հնազանդ կատարել են Անդրեասյանի բոլոր ցուցումները: Եվ ահա, ինչպես խոսում են դատական համակարգում, Անդրեասյանը որոշել է պարգևատրել նրանց՝ նշանակելով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:
Փաստորեն, ստացվում է, որ քվեարկելով Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունների դադարեցման օգտին՝ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանում ստեղծում էին այն թափուր պաշտոնները, որոնք հենց իրենք էին հավակնում զբաղեցնել: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ նշում էին, որ այս հանգամանքը պետք է որ գրավի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44