«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի սկզբի հատվածում, գովազդային մեծ վահանակ է տեղադրվել: Վահանակը տգեղ ու անճաշակ դիզայն ունի եւ անգամ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն են սկսել զայրանալ հրապարակավ:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը՝ Շուրը, հրապարակային կոշտ գրառում է արել՝ քննադատելով վահանակի դիզայնը՝ «աննկարագրելի ուռոդություն» անվանելով, որը խանգարում է քաղաքացիներին: Իհարկե, անգամ ՔՊ-ականների քննադատություններն են անիմաստ, քանի որ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, որը գովազդի ոլորտի պատասխանատուն է, շուկայում իր «մաֆիան» է ձեւավորել:
Արմեն Հարությունյանը, լինելով ՀՀԿ կադրերից, ավելի կոնկրետ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմը, հիմա կարողացել է նոր շրջապատ ձեւավորել իր համար: Նա մտերմացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբոր, Երեւանի ավագանու անդամ Արմեն Հարությունյանի եւ վերջերս Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գարեգին Խաչատրյանի հետ:
Կարելի է ասել, որ մայրաքաղաք Երեւանի գովազդային վահանակների ոլորտը փաստացի ղեկավարվում է այս եռյակի կողմից, իսկ իրավական հարցերը համակարգում է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Սա է պատճառը, որ անգամ ՔՊ-ականների բողոքները դառնում են «ձայն բարբառո յանապատի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03