Հուլիսի 24-ի՝ ժամը 15.30-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գարգառ գյուղի բնակիչ 36-ամյա մի կին և հայտնել, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին:
Ժամը 17.20-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ քունքային շրջանի սալջարդ, հեմատոմա, աջ սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Ալավերդի քաղաքի բնակիչ 66-ամյա մի կին:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, սպառնացել է, որ կսպանի, ապա տարայով բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ամուսնու 66-ամյա քրոջ վրա՝ ցանկանալով հրկիզել նրանց: Նախկին կնոջ ամուսնուն հաջողվել է նրա ձեռքից վերցնել լուցկին և դուրս հանել տնից: Բակում արդեն 35-ամյա վանաձորցին վերցնելով մի մեծ քար՝ նետել է ալավերդցի 66-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ապա մեկ այլ քարով խփել է նախկին կնոջ գլխին:
35-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03