Հիմա Հայաստանում ապրող 3,000,000 եւ սփյուռքում ապրող 7,000,000 հայերով պետք է միասնական որոշում կայացնենք եւ միասնական կրենք այդ որոշման պատասխանատվությունը
26.07.23 | 12:02
Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Արցախում ապրող 120,000 հայեր ֆիզիկական ոչնչացման առաջ են կանգնած հիմա Հայաստանում ապրող 3,000,000 եւ սփյուռքում ապրող 7,000,000 հայերով պետք է միյասնական որոշում կայացնենք եւ միյասնական կրենք այդ որոշման պատասխանատվությունը.
Տարբերակ 1.
Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը եւ պատերազմ է հայտարարում Ադրբեջանին իրականության մեջ նաեւ Թուրքիային, հանուն Արցախի վտանգի տակ ենք դնում նաեւ Երեւանը եւ ամբողջական Հայաստանը, եթե հաղթում ենք պատմության մեջ մտնում ենք, որպես հերոսական սերունդ ու աշխարհի հզորները սկսում են հաշվի նստել Հայաստանի հետ, եթե պարտվում ենք, որպես ազգ ջնջվում ենք պատմության էջերից։
Տարբերակ 2.
Ազգովին գումար ենք հավաքվում, Արցախի 120,000 հայերի համար տներ ենք գնում Հայաստանի տարածքում, նրանց տեղափոխում ենք Հայաստան, բայց որպես հայրենիք կորցնում ենք Արցախը ինչպես կորցրել ենք Մուշը, Սացունը, Կարսը։
Տարբերակ 3.
Շարունակում ենք ջայլամի նման գլուխներս ավազի մեջ թաքցրած ձեւացնել, իբր ամեն ինչ նորմալ է, բայց այդ ժամանակ ազնիվ կլինի արցախցիներին պաշտոնապես տեղեկացնել, որ մենք անբարոյական ժողովուրդ ենք կամ ավելի ճիշտ առհասարակ ժողովուրդել չենք հետեւաբր չունենք որեւէ ազգային պարտականություն, արցախցիները մոռանում են, որ իրենք Հայ են եւ ով ոնց կարողանում է իր գլխի ճարը տեսնում է, մենք ել ֆիքսում ենք, որ վաղուց մոռաց ենք մեր հայկական ծագման մասին եւ ապրում ենք որպես գլոբալիզացվող աշխարհի անհայրենիք, էգոյիստ քաղաքացի։
Տարբերակ 4.
Լավագույն տարբերակը` Հայաստանը գնում է Բելառուսիաի ճանապարհով, ընկնում է սանկցիաների տակ, էլ կոկա֊կոլա չենք խմել, Մերսեդեսի փոխարեն չինական մեքենաներ ենք քշում, դուրս ենք շպրտվում համաշխարհային բանկային համակարգից եւ մտնում ենք ՇՈՍ բանկային համակարգ, բայց փոխարենը Ռուսաստանից ստանում ենք միջուկային զենք, տարածաշրջանում դառնում ենք որոշիչ գործոն, եւ որեւէ հարեւան չի համարձակվում հաշվի չնստել մեր պետական եւ ազգային շահերի հետ, դրա համատեքստում Ադրբեջանը նախ բացում է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը իսկ հետագայում Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է տասնապատիկ անգամ բարենպաստ եղանակով։