Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց Ադրբեջանի վերջին դիվերսիայի մասին՝ վստահեցնելով, որ հայկական կողմն արդեն դիտարկող սարքավորումներով դիտարկումներ է անում ու կանխում դիվերսիաները: Սրբազանը նաև անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե բոլորը պետք է ողջունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի կողմից առավելագույն զիջումները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության կարգավիճակ:
-Սրբազան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի կողմից առավելագույն զիջումները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության կարգավիճակ, ասել է, որ դա այն է, որը բոլորս պետք է ողջունենք: Հետաքրքիր է՝ այդ հայտարարությունը ինչպե՞ս է ընդունվել Արցախում:
-Պարոն Ուորլիքը թերևս նկատի ունի, որ դա մեկ քայլ առաջ է Իլհամ Ալիևի համար, քանի որ ինքը վերջին տարիներին այդ մասին չէր խոսում: Դա չի կարող Արցախի ժողովրդին վերաբերել: Մենք բազմիցս ասել ենք, որ երբեք Ադրբեջանի կազմում չենք լինելու: Մենք արդեն ինքնավար մարզ էինք, հիմա դառնանք ինքնավար հանրապետությո՞ւն, ի՞նչ տարբերություն:
-Ապրիլյան պատերազմը մի շարք բացահայտումներ արեց հայկական կողմի դիրքերի, զինվորների վիճակի մասին: Ձեր կարծիքով, մենք իրական դասեր քաղե՞լ ենք այդ կարճատև պատերազմից:
-Իհարկե, շատ բան է փոխվել: Այս վերջին դիվերսիոն խումբը, որ եկավ 3-4 օր առաջ, մերոնք տեսնում էին, արդեն սարքավորումներ ունենք, դիտարկում ենք իրականացնում: Թույլ են տվել, որ իրենք մոտ գան 60 մետր, հետո մերոնք կրակով պատասխանել են, և 4 հոգի նրանցից զոհվեց: Դա նշանակում է, որ մենք դիտարկող սարքավորումներով հագեցրել ենք մեր բոլոր խրամատները: Հիմա արդեն այնքան էլ խոցելի չեն մեր խրամատները, մեր առաջին դիրքերը: Մի կես տարի առաջ խրամատներով, որ անցնում էինք, այդքան սարքավորումներ չունեինք ամեն խրամատում:
-Չնայած այդ սարքավորումներին, մենք էլի զոհեր ունենում ենք։ Փաստորեն չենք կարողանում կանխել մահվան դեպքերը սահմանին:
-Դե գիտեք, դիպուկահար ա, գլուխդ մի քիչ բարձրացրեցիր, վայրկյանական կարող են կրակել: Զինվորներն անվտանգության կանոնները պիտի խստորեն պահեն:
- Սրբազան, իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ վերջերս ՀՀ պաշտպանության նոր նախարարի այցը Ղարաբաղ։ Հայտնի է, որ նա քաղաքական գործիչ է:
-Պաշտպանության նախարարի պաշտոնը ենթադրում է, որ քաղաքացիական մարդ պիտի լինի, պարտադիր չի, որ զինվորական լինի: Ինքը բավական վճռական է տրամադրված, ես հանդիպել եմ իր հետ, բարձր տրամադրություն և նոր ծրագրեր, նոր մոտեցումներ ունի: Եթե ինքը դրանք կյանքի կոչի, մեր բանակն ավելի կշտկվի: Եթե այդ տրամադրությամբ ինքը շարունակի ծառայել, մեր բանակը մեկ-երկու քայլ առաջ կգնա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34