Հաշվի առնելով Հայաստանի տեղը, դիրքը, էներգետիկ բալանսը, հաշվի առնելով տարածաշրջանային ծրագրերը, չկա այլընտրանք, քան ատոմային էներգետիկան: Այս մասին ասյօր՝ օգոստոսի 5-ին, «Նոր ատոմային բլոկը ՀՀ էներգետիկ և ազգային անվտանգության համատեքստում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Արթուր Մարտիրոսյանը:
«Հետեւաբար այն թեզը, որ նաեւ շրջանառվում էր ժամանակին, եւ մասնագիտական եւ ոչ մասնագիտական շրջանակով, որ ՍԵՊԱ-ում գրված է, որ Հայաստանը պետք է ատոմային էներգետիկա չունենա, նման դրույթ ՍԵՊԱ-ում չկա եւ ի լրումն դրա ուզում եմ ասեմ, որ 2022 թվականի փետրվարին Եվրահանձնաժողովը ընդունելով տաքսոնոմիայի իր ծրագիրը, այսինքն՝ կանաչ տնտեսության կառուցման ծրագիրը, հստակորեն նշել է, որ ատոմային էներգետիկան չի հակասում այդ ծրագրին: Այսինքն՝ այ թեզը, որ ատոմային էներգետիկան կանաչ չի, վերականգնվող էներգետիկայի հետ հակադրվում է պաշտոնապես հերքել է Եվրահանձնաժողովը, հետեւաբար մեր էներգետիկ դիվանագիտության մեջ ակտիվորեն եւ հստակ այն պետք է կիրառվի»,-ասաց նա:
Նա նշեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է գնա զարգացման ճանապարհով, տեխնոլոգիական զարգացման, հզորությունների ավելացման տարածաշրջանային գործոն եւ սուբյեկտ դառնալու ճանապարհով, բնականնաբար Հայաստանը պետք է ունենա մեծ հզորություններ:
«Պետք է դիտարկել, թե երկարաժամկետ հեռանկարով ՀՀ-ն ինչ հնարավորություններ ունի, ինչ ծրագրերի կարող է միանալ եւ դրանցից ինչ ուղղակի կամ անուղղակի մուլտիպլիկտաիվ էֆֆեյտենր կարող է ունենալ»,- նշեց նա:
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03