Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ դրույթներին:
Նա ասաց, որ չի կարծում, որ թե՛ նոր Կառավարությունը, թե՛ ապրիլյան ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունը սկզբունքորեն որևէ փոփոխություն կանի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ ի տարբերություն տնտեսական ոլորտի:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իմ կարծիքով, հատկապես կոնցեպտուալ առումներով այդքան էլ շատ չի փոխվել Հայաստանի երեք նախագահների ժամանակ: Ես չեմ կարծում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որ պետք է սպասենք լուրջ փոփոխությունների. Հայաստանն այդ առումով կոնսերվատիվ է և ավելի ճիշտ մոտեցում է ցուցաբերում»,-ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ այս կառավարությունը գործելու է մինչև ապրիլ, և կտրուկ փոփոխություններ չպետք է սպասել:
Ինչ վերաբերում է հարցին, թե Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության դրույթները մշակելիս պետք չէ՞ր հաշվի առնել աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մասնավորապես Իրանի գործոնը, ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականության փաստաթուղթ Նախագահի մակարդակով պետք է ներկայացվի, ոչ թե կառավարության՝ առնվազն մինչև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, որից հետո գուցե մենք ունենանք Կառավարության պարտականությունների մեջ ավելի հստակ և բացված արտաքին քաղաքականության բլոկը: Բայց այս պահին արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀՀ Նախագահն է, որն իրագործում է ՀՀ արտաքին գործերի նախարարի միջոցով»։
Սերգեյ Մինասյանն ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես Սահմանադրությունը, լինում են կլասիկ տեսքով և նշված են լինում առաջնահերթությունները, որոշումները, երկրների հետ հարաբերությունները:
«Օրինակ` մենք ունենք ազգային անվտանգության ռազմավարություն կամ ռազմական դոկտրին, որոնք չեն փոխվում 2007 թվականից: Բացի այդ մենք չունենք արտաքին քաղաքականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ, հայեցակարգ, ռազմավարություն, դա նույնպես խնդիր է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ըստ նրա ինչպե՞ս է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքում աշխարհաքաղաքական փոփոխություններին, նա ասաց. «Հայաստանի գլխավոր կոնցեպտուալ մոտեցումն այսպես նշված բալանսավորված կամ կոմպլեմենտար մոտեցումն է, որի գլխավոր նպատակը աշխարհաքաղաքական բևեռների միջև ընտրություն չանելն է»,-ասաց նա և նշեց, որ մոտեցումը չի նախատեսում ակտիվ քաղաքականություն, որովհետև այն կարող է արագ փորձանք բերել, ինչպես եղավ Վրաստանի դեպքում:
«Հայաստանի մոտեցումն այնպիսին է, որ կտրուկ քայլերը կարող են վտանգավոր լինել Հայաստանի պես փոքր երկրի համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե երբ Արտաքին գործերի նախարարությունը քննադատվում է պասիվության համար, արդյո՞ք դա արվում է հաշվարկված, քաղաքագետը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ դա չափազանց հաշվարկված է, բայց ընդհանուր առմամբ բխում է այն իրականությունից, որը կա»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55