Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությունը ողջունել է դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ եւ մաղթելով արդյունաշատ ծառայություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի եւ հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձել է նաեւ հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին եւ երկու երկրների ներկայիս համագործակցությանը:
Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձրորեն է գնահատել հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսեւորվող հոգածու վերաբերմունքը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին եւ ոչնչացման փաստերին, ինչպես նաեւ, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսեւորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի է նկատել նաեւ օրերս Ղուրանի այրման միջադեպը։
Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարեւորել է երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաեւ միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարեւորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:%
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02