Եկեղեցու սպասավորի ելույթը եկավ իմ համար ավելի ակնհայտ դարձնելու եկեղեցու թուլության պատճառ
23.08.23 | 09:08
Քիչ առաջ դիտեցի արդեն հայտնի դարձած հոգևորականի ելույթը ։
Կարծում եմ ամենավառ երազում անգամ հայտնի ուժերը չէին պատկերացնի եկեղեցու սպասավորի կողմից իրենց այդչափ աջակցություն ։
Եկեղեցու սպասավորի ելույթը եկավ իմ համար ավելի ակնհայտ դարձնելու եկեղեցու թուլության պատճառը ։
Հուսով եմ հայ առաքելական եկեղեցին կարգալույծ կանի մոլորության մեջ գտնվող հայ երիտասարդությանը ավելի մոլորեցնող սպասավորին ու կփորձի պարզել արդյոք վերջինիս վարքը պայմանավորված է վերջին տարիներին ԱՄՆ հաճախ կատարած այցերի հետ։
Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը,
որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի։
Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում։
Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար
Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով,
այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց։
Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։
Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ.
որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան։
Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց։
Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ։