Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում համերգային ծրագրով հանդես են եկել կրթօջախի սաները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և հոբելյանի առիթով շնորհավորելով ներկաներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ երաժշտական այս կրթօջախն իր ստեղծման օրից պատվով է կատարել իր առաքելությունը՝ կրթելով սաներ, որոնցից շատերը միջազգային ամենահեղինակավոր փառատոներում մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը: Հատկանշելով, որ կրթօջախն այսօր էլ շարունակում է մայրաքաղաքի լավագույն երաժշտական դարբնոցներից մեկը լինել, քաղաքապետի տեղակալը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել դպրոցի հանրույթին:
Սերունդների համար մշակութային ուղի հարթելու և գեղագիտական բարձր ճաշակ սերմանելու համար դպրոցին շնորհվել է Երևանի քաղաքապետի պատվոգիր: Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցի հիմնադրման 50-ամյակի առթիվ, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա անբասիր գործունեության համար Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ Հասմիկ Դանիելյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: Հիմնադրման 50-ամյակի առթիվ պատվոգրեր են շնորհվել նաև կրթօջախի մի շարք մանկավարժների:
Հոբելյանական երեկոյի շրջանակում ներկայացվել է նաև ջրբաշյանցիների տարեգրության մասին պատմող փաստագրական ֆիլմ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44