Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների և Եվրոպական միության (ԵՄ) գործարարությանն աջակցող ավելի քան 100 կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից հավաքվել էին այսօր Երևանում East Invest 2 կոնֆերանսին` քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում քաղաքականության մշակմանը մասնավոր հատվածի ներգրավվածության հարցեր:
Ինչպես տեղեկացնում են East Invest 2 ծրագրի ղեկավարությունից, միջոցառումը Հայաստանում EU4Business` «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթվա մաս է կազմում` Եվրոպական հանձնաժողովի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության, Միջազգային առևտրային կենտրոնի ներկայացուցիչների և East Invest 2 կոնսորցիումի գործընկերների մասնակցությամբ:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մեթյու Բուսքեի խոսքով, «այս կոնֆերանսը հիանալի հնարավորություն էր մեկտեղ հավաքելու ԱլԳ երկրներում գործարարության աջակցման կազմակերպություններին: Ես վստահ եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ առաջ կատարեցինք բիզնեսի աջակցության համար` նրանց ձայնը լսելու և նրանց համար նոր շուկաների հասանելիության առումով»:
Հայաստանի կառավարության անունից ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջունեց մասնակիցներին` հայտարարելով, որ բարձր է գնահատում գործընկերների տարեկան կոնֆերանսի հյուրընկալումը: Նա ընդգծեց, որ East Invest-ը կարևոր նախաձեռնություն է` օգնելու ԱլԳ գործարարության աջակցման կազմակերպությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս առավել արդյունավետ աջակցեն տեղական ՓՄՁ-երին ԵՄ շուկա մուտք գործելու հարցում:
Գործընկերների տարեկան կոնֆերանսը գործարարության աջակցման կազմակերպությունների համար բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ԵՄ East Invest 2 ծրագրի գործունեությանն ու դրա դերակատարությանը ԵՄ ու Արևելյան գործընկեր երկրների տնտեսական համագործակցության խթանման գործում: Այն նաև հնարավորություն տվեց գործարար շրջանակներին գտնելու նոր գործընկերներ համագործակցության համար և ներկայացնելու իրենց փորձը:
Այս տարվա կոնֆերանսի հիմնական թեման գործարարության աջակցման կազմակերպությունների անունից տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի մշակման գործընթացի մեկնարկն էր`Արևելյան գործընկերության վեց երկրներում քաղաքականություն մշակող կառույցներին ուղղված առաջարկություններով: Մասնակիցները մանրամասն քննարկեցին Հանրային-մասնավոր երկխոսության դերի, ճիշտ գործընթացների կարևորության և այդ ամենն աշխատունակ դարձնելու համար անհրաժեշտ հաջող երկխոսության ու լավագույն փորձի վերաբերյալ հարցեր:
Քննարկումների հատուկ թեմաներից էին շուկաների հասանելիության բարելավման և գլոբալ արժեքային շղթաների ինտեգրման, անհրաժեշտ ֆինանսների մատչելիության, հմտությունների և նորարարության խնդիրները:
Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև 2017թ. հունիս:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03