Վրաստանը բաց երկնքի քաղաքականությանն անցում կատարել է մոտ տասը տարի առաջ, իսկ Հայաստանը սկսել է մի փոքր ուշացմամբ: Ժամանակ է պահանջվում, որ հասներ այն պահը, որ Հայաստանը պատրաստ լիներ վերանայել համաձայնագրերը, Հայաստանը պատրաստ է տալ հնարավորություններ ավիափոխադրումներ իրականացնելու համար, որն արվում է ավիացիոն իշխանությունների հետ դիվանագիտորեն։
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Ավետիսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ պտուղներն արդեն իսկ տեսանելի են, սակայն տոմսերն էժան չեն և աշխատելու տեղ կա, սակայն ասենք, որ տոմսերը նաև էժանացել են: Առհասարակ, օդանավակայանային գները սահմանված են միջազգային փաստաթղթերով, և ամեն մի օդանավակայան, իր բիզնես գործառույթներից ելնելով, կարողանում է այս կամ այն կերպ ճկունություն ցուցաբերել՝ ընկերություններին տրամադրելով մի փոքր տարբերակված գներ»:
Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այս պահին ևս բանակցություններ են վարվում մի քանի ավիաընկերությունների հետ, սակայն ավիաընկերությունը շուկա մուտք գործելուց պետք է իմանա, որ ունի այնտեղ պահանջարկ. «Այս պահի դրությամբ Ռուսաստանի շուկան մեզ համար՝ թե՛ ներգնա, թե՛ արտագնա, համար մեկ շուկան է եղել և կմնա շատ երկար» :
Հարցին, թե տոմսերի գների վերանայումներ հնարավո՞ր է լինեն՝ հաշվի առնելով, որ ավիատոմսերի գները Վրաստանում շատ ավելի էժան են, քան Հայաստանում, Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ տոմսերի գներն իրենք չեն վերանայում. «Դրանք ֆիքսվում և հաստատվում են շուկայի կողմից, քանի որ մենք ազատ շուկայական տնտեսություն ունենք և բաց մրցակցային դաշտ: Ես նշել եմ սա, ամեն նոր խաղացող, երբ մուտք է գործում հայկական շուկա, այս կամ այն կերպ իր ազդեցությունն է թողնում առհասարակ տոմսերի գների վրա»:
Հարցին, թե բաց երկնքի քաղաքականություն հռչակած երկրի համար Հայաստանի ավիացիոն իրավիճակը բավարարո՞ւմ է Սերգեյ Ավետիսյանին, որպես վարչության պետի, վերջինս պատասխանեց. «Ոչ, ես Ազգային ժողովում էլ նախորդ օրը նշեցի, որ հանկարծ ոչ մեկին չթվա, որ ես ասում եմ, թե Հայաստանի տոմսերի գներն էժան են, շուկան դիվերսիֆիկացված է, մենք խնդիրներ չունենք: Ոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ակտիվ աշխատում ենք, աշխատելու ենք։ Տոմսերը, ես կարող եմ ասել, որ կէժանանան, «Պոբեդայի» մուտքն էլ առաջին նախադեպն է»:
Դիտարկմանը թե անցյալ տարի «Արմենիա» ավիաընկերությունը հայտարարում էր հայկական շուկայում էժան չվերթներ իրականացնելու մասին, Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է իրականացնում ամառվա սեզոնին դեպի Մոսկվա և Մինվոդի ուղղությամբ, ներկայումս՝ Մինվոդի, Վորոնեժ ուղղություններով և իր բիզնես ծրագրին համապատասխան իրականացնում է չվերթներ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47