ARM | RUS |

Հայաստանի այսօրվա իշխանությունն օտար է Ռուսաստանի համար, իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև անցել են բոլոր կարմիր գծերը. Մինասյան

31.08.23 | 19:49

Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար

Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։

Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու իրողությունից։ Հիմնադրման առաջին իսկ օրից Հայաստանը սկսեց վարել իրապես բալանսավորված/կոմպլեմենտար/փոխլրացնող քաղաքականություն, որտեղ տնտեսական և անվտանգային բաղադրիչը մեծամասամբ ապահովում էր Ռուսաստանը, իսկ միջազգային ստանդարտների, ժողովրդավարական արժեքների հաստատումը հովանավորում էր հավաքական Արևմուտքը։ Հայաստանի տնտեսությունը, սպառման շուկաները, անվտանգության երաշխիքները կապված էին ՌԴ-ի հետ, իսկ պետականաշինության ստանդարտներն ու ժողովրդավարության փիլիսոփայությունը՝ Արևմուտքի հետ։

Այլ կերպ ասած, առանց այդ մասին հայտարարելու Ռուսաստանը պատասխանատու էր Հայաստանի և Արցախի ֆիզիկական լինելիության, իսկ Արևմուտքը՝ ինչպիսին լինելու համար։ Եվ այս բանաձևը մեծ հաջողությամբ աշխատում էր այն պայմաններում, երբ ՌԴ-ն ու Արևմուտքը չունեին անլուծելի կոնֆլիկտներ, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չէր խառնվում եղած կոնֆլիկտներին՝ պահելով դիվանագիտական բալանսները։ Հայաստանը միշտ վարել է զգուշավոր քաղաքականություն և ոչ մի կերպ չի խառնվել Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան-Սիրիա, Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտներին։ Նույնիսկ ամենաթեժ պահերին Ռուսաստանը և Արևմուտքը Հայկական հարցի շուրջ միշտ գտել են կոնսենսուս, իսկ ասվածի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումն ու անխափան աշխատանքն էր մինչև 2020թ.։ Այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի համագործակցությունն այնքան սինխրոն ու փոխլրացնող էր, որ Ադրբեջանն ավելի քան 30 տարի չէր կարողանում ճեղքել այդ պատը։

Հայկական հարցի լուծման ընթացքը հայանպաստ էր, որովհետև օդում կախված չէր հարցը՝ լուծումը պետք է լինի արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենարով. այն լուծվում էր՝ հաշվի առնելով պատմությունը և գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Հայաստանը, վարելով ակտիվ արտաքին քաղաքականություն, ոչ միայն կարողանում էր ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին Հայկական հարցի պատմական ու արդի դրսևորումները, այլև ձեռք էր բերել միջազգային հանրության համակարանքը և վերահսկողության տակ էր պահում Ղարաբաղն ու անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները։ Այս իրողությունը հունից հանում էր Ադրբեջանին ու Թուրքիային։

Հայաստանն իր գերակտիվ արտաքին քաղաքականությամբ Հայկական հարցի թուրքական լուծումից՝ Հայոց ցեղասպանությունից, հարյուր տարի անց ոչ միայն թույլ չէր տալիս Թուրքիային փակել Ցեղասպանության հարցը, այլև տարեց տարի է՛լ ավելի էր ընդգծում վերջինիս մեղսագործությունը՝ ստիպելով անընդմեջ հայտնվել արդարացողի դերում։ Այս գործընթացի երկու կուլմինացիաններն էին «Ֆուլտբոլային դիվանագիտությունից» Թուրքիայի՝ բարոյապես պարտված դուրս գալը և 2015-2016թթ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայկական դիվանագիտության գրանցած հաջողությունները։

2018թ.-ին Հայաստանի հեղափոխական իշխանությունը խախտեց այս բալանսը՝ սկզբում լարելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնուհետև՝ առաջին փուլում հնարավորինս զրոյացնելով բանակցային ժառանգությունը, երկրորդ փուլում՝ շատ հաճախ միջնորդներին շրջանցող և գաղտնի շփումներով խճճելով բանակցությունների ամբողջ տրամաբանությունը։ Զուհագեռաբար, մեծ խանդավառությամբ և դիլետանտ նայիվությամբ ընկան թուրքական դիվանագիտության թակարդը՝ էլ ավելի շատացնելով Հայկական հարցի հարյուրամյա խութերը։

Հայաստանի գործող իշխանությունը Հայկական հարցի ամենաարյուանալի էջի պատասխանատվության մասով զրոյացրեց 1950-ական թվականներից Սովետական Հայաստանի, Սփյուռքի, այնուհետև Երրորդ Հանրապետության մեծածավալ աշխատանքն ու ջանքերը։ Հետևողական քայլերով և բոլորի աչքի առջև զրոյացվեցին դիվանագիտական ու պատմական աշխատանքները Հայկական հարցի շուրջ չորս հիմնական ուղղություններով.
▪ խախտեցին արտաքին քաղաքական բալանսները,
▪ փոխեցին ղարաբաղյան բանակցությունների ճարտարապետությունը,
▪ դադարեցրեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը՝ Թուրքիային տալով մանևրելու հնարավորություն,
▪ մոռացության մատնեցին Սումգայիթի, Բաքվի ջարդերի կազմակերպման և իրականացման հարցում Ադրբեջանի պատասխանատվությունը:

Արդյունքում, մի կողմից Հայաստանի սխալ և իմպուլսիվ արտաքին քաղաքականության, մյուս կողմից՝ վերջին մեկուկես տարում Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատացման հետևանքով Հայաստանը հայտնվեց արդեն անխուսափելի ընտրության առջև՝ Հայկական հարցը պետք է լուծվի արևմտյա՞ն, թե՞ ռուսական տարբերակով։ Իսկ Արևմուտքն ու Ռուսաստանը, իրենց շահերից և խնդիրներից ելնելով, բոլորիս աչքի առջև սկսեցին աչքաթող անել իրենց դավանած արժեքներն ու ստանձնած պարտավորությունները։

Արևմուտքը սկսեց բացահայտ աչք փակել Հայաստանում ժողովրդավարության ստանդարտների աղաղակող ոտնահարումների վրա՝ ընտրված համայնքապետներին կալանավորելով իշխանազրկելուց մինչև դատարանների շրջափակում, դատավորների նկատմամբ իրականացվող տեռոր, այլախոհների բանտարկությունից մինչև քաղբանտարկյալների մահվան դեպքեր։ Տասնյակ հասարակական կազմակերպություններ ու գործիչներ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել էին մարդու իրավունքների, բանակում տիրող բարքերի, մամուլի ազատության, լրագրողների իրավունքների պաշտպանության ոլորտներում, արդեն հինգ տարի է հեռակառավարման վահանակով անջատված են՝ տալով Հայաստանի իշխանություններին ռեպրեսիաների քարտ-բլանշ՝ իշխանությունը պահելու և Հայկական հարցի Արևմտյան լուծումն առաջ տանելու համար։ Միացյալ նահանգներն ու Արևմուտքն ակնհայտորեն անտեսում են ժողովրդավարության մասին իրենց քարոզած արժեքները՝ նպաստելով Հայաստանում բռնատիրական ռեժիմի հաստատմանը։

Ռուսաստանն էլ իր հերթին արտաքին մարտահրավերների, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների պատճառով սկսեց աչքաթող անել անվտանգային իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր օկուպացված են ու չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ ՀԱՊԿ-ից մինչև միջպետական, երկկողմ պայմանագրեր, Ռուսաստանն անընդմեջ ձգձգում է ստանձնած պարտավորությունների կատարումը՝ բերելով հիմնավոր ու անհիմն բազում արդարացումներ։

Հայաստանն այսօր դարձել է օկուպացված դիկտատուրա, որը չունի ինքնիշխանություն, չունի դաշնակիցներ։ Հայաստանը դարձել է երկիր, որի ամեն ինչը միայն թղթի վրա է։ Թղթի վրա մենք սերտ, դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, դարձյալ միայն թղթի վրա մենք ժողովրդավար ենք։ Դիկտատուրան ամենուր է, Ջերմուկի մի մասն օկուպացված է, Սոթքի մեծ մասն օկուպացված է, Իշխանասարը օկուպացված է, Սև լճի մի հատվածն օկուպացված է, Ղարաբաղն արնահոսում է, լրագրողներին ու այլախոներին հետապնդում են, բայց թղթի վրա ամեն ինչ նորմալ է։

Հետևաբար, որքան երկար «Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» հարցը չի ստանում լուծում, այնքան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախման արանքում տուժում են Հայաստանն ու Արցախը։

Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը Հայկական հարցի լուծման թնջուկում ունի իր շահն ու պատկերացումները։ Այսօրվա Հայաստանն ինքն իրեն զրկել է կոմպլեմենտարիզմի ռեսուրսից և ստիպված է ընտրություն կատարել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը օտար է Ռուսաստանի համար, այս մարդկանց չեն վստահում՝ իրենց ասածների ու արածների համար։ Չեն մոռացվել և չեն մոռացվելու վերջին հինգ տարվա հակառուսական բացահայտ ու անդադար քարոզը և պայմանավորվածությունները չպահելը։ Իսկ Արևմուտքի համար նրանք արդեն օգտագործված են, որովհետև Հայաստանի իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը, պարտված իշխանություն է, և ինչ-որ պահից այս իշխանությանը դարձնելու են քավության նոխազ։ Արևմուտքը չի ընդունելու, որ Հայաստանի տապալված ժողովրդավարությունը արևմտյան ինստիտուտների լռության արդյունքն էր, իսկ Արցախի հանձնումը՝ արևտյան պլանի մաս, այլ մեղավոր է դարձնելու ժողովրդավարությունը տապալողներին ու Արցախը հանձնողներին։

Հայկական հարցի արևմտյան պլանը հետևյալն է. «Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ», Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պետք է բացառվի, ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիայի հետ պետք է հաստատվեն հարաբերություններ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու նախապայմանով ու նաև Հայոց ցեղասպանության հարցը արտաքին օրկարգից հանելով։

Ենթակառուցվածքներն ու տնտեսական համակարգերը պետք է ապառուսականացվեն։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է իրականացվի ադրբեջանական սցենարով, որը թույլ կտա Ադրբեջանին ստանալ այն, ինչ ուզում է, որին կհաջորդի կոմունիկացիաների բացումը։ Արևմուտքն ապագայում ցանկանում է ձևավորել հարավկովկասյան երեք երկների՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոարևմտյան և հնարավորինս՝ հակառուսական։

Հայկական հարցի ռուսական պլանը հետևյալն է. Ղարաբաղից մնացած մասը դառնում է հայ-ռուսական ազդեցության գոտի՝ հայ բնակչությամբ, խաղաղապահների հսկողության ներքո, տարածաշրջանային կոմունիկացները պետք է բացվեն՝ ՌԴ հսկողության ներքո, սահմանների դեմարկացիան ու դելիմիտացին պետք է իրականացվի Խոհրդային քարտեզների հիման վրա։ Սյունիքում պետք է ընդլայնվի ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուսաստանը լուծելով Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտը՝ է՛լ ավելի է սերտացնելու տնտեսական և ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ փորձելով լրացնել վերջին քսան տարվա բացը։ Հայաստանն էլ պետք է դառնա Ռուսաստանի համար հասկանալի և իրապես դաշնակցային։ Ռուսաստանը ևս ցանկանում է ունենալ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան միավորում, որը պետք է լինի մաքսիմալ պրոռուսական և հնարավորինս՝ հակաարևմտյան։ Սա հեռավոր ապագայի հարց է, դեռ ցանկությունների դաշտից։

Հայկական հարցի լուծման ռուսական և արևմտյան տարբերակներն ահա սրանք են։ Եվ սա գաղտնիք չէ, սա հրապարակային փաստ է, որի մասին կողմերի ուղղակի և անուղղակի ներկայացուցիչները խոսում են տևական ժամանակ։

Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև։ Ընտրություն չկատարելու արդյունքում այսօր կորսվում է Արցախը, հաջորդը լինելու է Սյունիքը և այսպես շարունակ։ Պետք է հաշվել ցանկացած դետալ, տեսանելի և անտեսանելի ռիսկ և պատասխանել հարցին՝ տարբերակներից մեկի ընտրության դեպքում ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Եվ ամենակարևորը, այդ լուծումը տալո՞ւ է Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն, թե՞ ծնելու է նոր կոնֆլիկտ՝ Հայաստանը ներքաշելով տնտեսական ու տարածաշարջանային կործանարար դիմակայության ու քաոսի մեջ։

Ընտրությունը շատ դժվար է և աներևակայելի ռիսկային, քանզի չընտրված կողմը ստիպված է լինելու ձեռնարկել հակաքայլեր, որոնք առաջին հերթին ուղղված են լինելու որոշումը կայացնողների դեմ։ Եվ դա է պատճառը, որ որոշվել է որոշում չկայացնել կամ առնվազն ձևացնել, թե որոշումը կայացված չէ։ Հետևաբար, Հայաստանն անընդմեջ քաղում է որոշում չկայացնելու բացասական հետևանքները, իսկ դրականները՝ կամ չկան, կամ բարոյական հաղթանակի ժանրից են։

Հայաստանը մի կողմից շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ հսկողության գոտում տեղակայում է ռուսական կողմին նյարդայնացնող եվրոպացի դիտորդների ու 21-րդ դարում դեռ սպասում է կանադացի հեծյալների։ Մենք ուրախանում ենք միջազգային դատարանների վճիռներով ու միջազգային հանրության կոչերով, բայց չենք ստանում իրավական գնահատական ու գործնական ճնշում Ադբերջանի դեմ՝ Ղարաբաղի ժողովրդին սովամահության հասցնելու ու խոշտանգելու համար։
Միջազգային հանրությունը լռում է Ջերմուկի մի մասի օկուպացված լինելու մասին, բայց ողջունում է Ջերմուկում արևմտյան սեփականությամբ ու նաև ռուսական կապիտալով բացվող հանքի աշխատանքը։

Մինչդեռ որոշման բացակայության պատճառով Հայաստանն ու հայ ժողովուրդը աներևակայելի բարձր գին են վճարում: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ ո՞ր ճանապարահով է առաջ գնում, որպեսզի միջոցից դառնա նպատակ, օբյեկտից վերածվի սուբյեկտի»,- գրել է նա։


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44