«Իմ այն կանխատեսումները, որ տնտեսական աճի բարձր տեմպն, որոնք ունեցել ենք հիմնականում պատահական ժամանակավոր գործոնների արդյունք էր, ցավոք իրականանում է, որովհետև երկրորդ կիսամյակում ունենք տնտեսական ակտիվության էական նվազում»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թդևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ անկումն արձանագրվում է ՌԴ ապրանքների վերաարտահանման սահմանափակումների քննարկման ֆոնին:
«Առաջին 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության 2023 թվականի բյուջեով տված թիրախները և մենք կարծում ենք, որ տարվա արդյունքներով մենք կկարողանանք կատարել այն թիրախները, որոնք եղել են բյուջեով»,-պատասխանեց Քերոբյանը:
Նա հավաստիացրեց, որ կառավարությունն կապահովի նաև հաջորդ տարիների համար նախանշված տնտեսական աճի ցուցանիշները և հիշեցրեց, որ խոսքը գնում է 7% տնտեսական աճի մասին:
«Ձոր լավատեսությունն գուցե և հիմքեր ունի ձեր առումով, բայց իրականում խնդիրը Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառության մեջ է: Այդ խնդիրներն ավելացան տարբեր պատճառներով և մենք ունեցանք փաստացի տնտեսական աճի ոչ թե ընթացիկ նվազում, այլ շեշտակի նվազում, կարծեմ 12.6%-ից հասել է 6%-ի: Այստեղ, թեկուզ պատահական գործոնի ազդեցության տակ բարձր աճ ենք ունեցել, բայց պետք է հասկանալ, որ այս տեմպը եթե շարունակվի, ապա կունենանք լուրջ խնդիրներ այնպիսի ոլորտում ինչպիսին է արտահանումը: Անընդհատ գովելուց և պարծենալուց զատ, կարծում եմ, կոնկրետ անելիքներ կան, չսպասենք դանակը հասնի ոսկորին, նոր ասենք՝ բա մենք ինչ անենք, այս անգամ սահմանափակումներ եղան, սալ է հետևանք եղավ»,-արձագանքեց Թադևոս Ավետիսյանը:
Պատգամավորի կարծիքով՝ կառավարությունը պետք է կանխարգելիչ գործողություններ անի:
«Ձեռքի կառավարման մեթոդին եք անցել, դրանից տուժում է տնտեսությունը, կայուն զարգացումը»,-հայտարարեց Ավետիսյանը, բերելով ավտոներկրման ոլորտում գործադիրի կատարած անտրամաբանական կարգավորումների օրինակը:
Վահան Քերոբյանը կրկին կրկնեց, որ կգերակատարեն բյուջով դրած թիրախները:
«Ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ում այս տարի կազմել է 57%, որը բոլոր ժամանակների ռեկորդ է; Ապրանքների արտահանման
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55