ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերեւույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Դատախազի որոշմամբ ժամանակավորապես /մինչեւ նախաքննության ավարտ/ դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները»:
Ավելի վաղ magnis.news-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մայիսի 3-ին, բանտարկյալները բունտ են արել: Դատապարտյալներից մեկի փոխանցմամբ, քրեակատարողական հիմնարկում միանգամից աղմուկ է բարձրացել, դատապարտյալները հարվածել են դռներին խփել, անգամ մի դուռ կոտրվել է:
Հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Քրգործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58