Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում, մտավորականի ընտանիքում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին քաղաքական հողի վրա նրա հորը ձերբակալելուց և աքսորելուց հետո ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև, գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել թեկնածուական թեզը` հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից աշխատել է Երևնի պաետական համալսարանում որպես հոգեբանության դասախոս: 1971 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թվականին պրոֆեսորի կոչում:
Էլդա Գրինը հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում` 1968 թվականից աշխատելով որպես փորձագետ-հոգեբան։ Էլդա Գրինը շուրջ 140 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների. մասնավորապես` իրավաբանական հոգեբանության ոլորտում։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված էր ակտիվ հասարակական գործունեության մեջ, հանդիսանում էր ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ։ Այդ ամենին զուգահեռ նա հանդես էր գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա «Ձեռքեր» պատմվածքը տպագրվել է աշխարհի 35 լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ է: 2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալով:
Էլդա Գրինը նվիրել է աշխարհին չորս տաղանդաշատ զավակ, որոնք մեծ նվաճումների են հասել արվեստի և կրթության բնագավառներում:
Էլդա Գրինի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Էլդա Գրինի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի գրողների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47