Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան Մարոկկոյի Էլ Հաուզ նահանգի ոչ մեծ քաղաքները եւ գյուղերը խիստ տուժեցին ուժեղ երկրաշարժից (7 մագնիտուդ), որը մեծ ավերածություններ է գործել։
Ամենից շատ տուժել է Ամիզմիզ փոքր քաղաքը Մեծ Ատլաս լեռների ստորոտում, որը գտնվում է Մարակեշից 55 կիլոմետր հարավ-արեւմուտք։ 20 հազար բնակչություն ունեցող բնակավայրը լիովին զգացել է արհավիրքի բոլոր հետեւանքները։
Ուժեղ ցնցումներից Ամիզմիզի շատ տներ փլուզվել են, որոշ տներ փլուզվել են մասամբ։ Կան տներ, որոնց հիմքերն են խախտվել։ Փողոցները լիքն են քարերով։ Լրջորեն տուժել է տեղի Ալ Աթիկա մզկիթը, որը 500 տարեկան է։
Տեղի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս չապրել կանգուն մնացած տներում՝ հանկարծակի փլուզման վտանգի պատճառով։ Իրենք՝ քաղաքացիներն էլ մտավախություն ունեն այդ տներում ապրելու հետ կապված՝ վախենալով մնալ փլատակների տակ։ Ամիզմիզը փլատակներից մաքրելու գործում օգնության են եկել Մարոկկոյի բանակի ստորաբաժանումները, բայց աշխատանքի ծավալը վիթխարի է, եւ մարդիկ շտապ օթեւան ստանալու հույս չունեն։
Տանիքից զրկված ամիզմիզցիները ժամանակավոր վրանաճամբարներ են ստեղծում քաղաքի տարբեր շրջաններում։ Վրանները խփվում են շենքերի մոտ, բաց հարթակներում, հանրակացարաննեի տարածքում։ Թե որքան կտեւի կյանքը նման պայմաններում՝ ոչ ոք չգիտի։
23:06
21:45
21:21
17:55
17:38
17:13
14:58
14:46
13:35
13:09
12:45
12:23
12:09
11:44
11:16
10:45
10:35
10:13
09:45
09:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45