Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի»,- ընդգծել է նա։
Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ արտահայտություններին «պայմանավորված է հասկացությունների փոփոխությամբ»:
«Մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում տոնայնությանը և անձնական վիրավորանքներին, կոպտությանը, այլ այն փաստի վրա, որ դրանք հիմնված էին անճշտության կամ փաստերը փոխարինելու փորձի վրա: Դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ «եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ կոչերին, ապա կարելի է այլևս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել»։
«Երկրորդ, դա մեր ոճը չէ արձագանքել այդ կոպտությանը։ Պարզապես մեր մեթոդը չէ: Մենք վեր ենք այդ ամենօրյա վիճաբանություններից, բացառության այն դեպքերում, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինման մասին է», - պարզաբանել է նա։
Բացի այդ, Զախարովան նախազգուշացրել է «մեղավորներին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է ընթանում»: «Դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար»,- ասել է նա։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55