Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային միության անդամներին՝ գլխավորությամբ միության ղեկավար Հրանուշ Հակոբյանի։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու կարևորագույն դերակատարությանը, հայցեց Նորին Սրբության օրհնությունը։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը բերեց միության անդամներին` կարևորելով հայ կանանց և մայրերի դերը ազգային կյանքում, հատկապես հետպատերազմյա այս բարդ ու ծանր շրջանում տիրապետող հուսահատական տրամադրությունների հաղթահարման գործում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ստեղծված դժվարին իրավիճակը և ծառացած հիմնախնդիրները հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով և ազգային միասնականությամբ։ Իր խոսքում Հայոց Հայրապետը գոհանակությամբ անդրադարձավ Հայ կանանց միջազգային միության օգտաշատ ծառայությանը` ուղղված հայ ժողովրդի կյանքում ազգային արժեքների զորացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց միության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու ծիսաարարողական կյանքին և տարբեր ոլորտներում ծավալած գործունեությանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02