ԱՄՆ Պետքարտուղարությունը երեկ վերջապես հստակ հայտարարեց, որ Հարավային Կովկասն իրենց համար վերջնականապես վերածվել է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարի հարթակի։ Մյուս ճամբարում Թուրքիան, Արևմուտքը ու, հավանաբար, Իսրայելն են։
Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Տարածաշրջանը կանգնած է նոր և մեծ պատերազմի նախաշեմին։ Այն, որ պատերազմ կլինի, ցավոք արդեն քիչ եմ կասկածում։ Այս իրավիճակում ինձ համար միայն երկու հարց է բաց մնում. ա) ո՞ր ճամբարում կհայտնվի Հայաստանը, բ) կներկայանա՞ արդյոք Ռուսաստանն այդ պատերազմին։ Հայաստանի մասով հարցը, իհարկե, աբսուրդի ոլորտից է։ Թվում է՝ չափազանց պարզ է, թե որտեղ պետք է լիներ մեր երկիրը։ Բայց թրքահպատակ այս իշխանությունը միանգամայն այլ ուղղությամբ է տանում մեզ և եթե առաջիկա օրերին դավաճաններին հեռացնելու կոնկրետ քայլեր չձեռնարկվեն ու հստակ չհայտարարվի Հայաստանի՝ Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարի մաս կազմելու մասին, ապա մեր երկիրը վերածվելու է այդ պատերազմի մարտադաշտի։ Սրա մասին օրեր առաջ գրել է նաև Միքայել Մինասյանը։ Հայաստանը (և ոչ թե դավաճան իշխանությունները) պետք է կատարի իր ընտրությունը։ Երկրորդ հարցի կապակցությամբ աբսուրդը նույնպես շատ մեծ է. չափազանց բացահայտ են Թուրքիան ու Արևմուտքը մեր տարածաշրջանում պայքարում Ռուսաստանի դեմ, սակայն Մոսկվան շարունակում է չտեսնելու տալ այդ իրողությունը։ Ավելին, Նիկոլի պատճառով նեղանալով ողջ հայ ժողովրդից, Ռուսաստանն ինքն իրեն օր օրի շատ ավելի դժվար կացության մեջ է դնում։ Ի՞նչ կարելի է ասել։ Թերևս ոչինչ։ Հիշեցնենք միայն ռուս գործընկերներին Նիկոլո Մաքիավելիի՝ իրենց իսկ ամենասիրելի արտահայտություններից մեկը՝ պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի օգուտ ձեր թշնամիներ»։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55