«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում, այսպես կոչված, «թիկունքից խփելու» մասին: Քաղաքագետների ու հոգեբանների կարծիքով, դա ինքնին խոսում է ներքին վախերի ու անխտիր բոլորին կասկածելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը գնալով ավելի ծայրահեղ երանգներ է ստանում. Փաշինյանն արդեն սկսել է ոչ միայն չվստահել սեփական թիմակիցներին, այլ բոլորի գործողություններում կասկածելի ու դավադիր տարրեր է նկատում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային և տարածքային մի քանի պատասխանատուներ ազատվել են իրենց զբաղեցրած կուսակցական պաշտոնից, նրանցից մի քանիսը նույնիսկ հեռացվել են կուսակցությունից։ Պատճառն այն է, որ նրանք «մի թեթև» հայրենասիրություն են դրսևորել և հանդգնել մասնավոր զրույցներում և նեղ շրջապատում դժգոհել Փաշինյանի հակաարցախյան քաղաքականության, Լաչինի միջանցքի հետ կապված կրավորական կեցվածք ունենալու և նմանօրինակ մի քանի դրվագների վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ հիշյալ «ըմբոստները» կանչվել են Երևան. բոլորի հետ հատ-հատ առանձնազրույց են ունեցել, կշտամբել և ազատել զբաղեցրած պաշտոնից։ Ընդհանրապես, ստացվող տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի կառույցներում բավական անառողջ մթնոլորտ է, քպականներն արդեն իրար են «վրաերթի» ենթարկում, ընդ որում՝ ոչ միայն ներքին կարգով, իրար «տակ փորելով», այլև բացահայտ: Օրինակ՝ օրերս սոցցանցերում Սյունիքի քպական մարզպետին անարգանքի սյունին էր գամել ՔՊ-ի Մեղրու կառույցի ղեկավարը, ընդ որում՝ բավականին կոպիտ, վիրավորական տոնայնությամբ ու մեղադրանքներով: Ու սա միակ դեպքը չէ. քպականներն էլ են սկսել իրենք իրենց չհանդուրժել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55