Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 86-րդ թատերաշրջանի բացումը կկայանա այսօր Ա. Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մարտի 25-ին։
Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ն․ Գոգոլի «Վիյ», Ա․ Գուլչինսկայայի «2+2», Ա․ Չեխովի «Բալենու այգին», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» և այլ սիրված ներկայացումներ։
Այս թատերաշրջանի ընթացքում գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը կբեմադրի Ա. Ս․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» (առաջնախաղը կկայանա ս/թ դեկտեմբերի 15-ին)։
Բեմադրիչ Նորա Գրիգորյանը կբեմադրի «Երիտասարդ բժշկի գրառումները» պիեսը՝ ըստ Մ. Բուլգակովի պատմվածաշարի․ աշխատանքներն արդեն սկված են:
ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Վերոնիկա Սարոյանը կներկայացնի Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։
Նախատեսվում է բեմադրել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» պիեսը (բեմադրիչ՝ Արսեն Խաչատրյան)։
Թատերաշրջանի ավարտին նախատեսվում է բեմադրել Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսը (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)։
2023 թվականի սեպտեմբերին Կ. Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեԱՐՏ-Կոկշե» («TeART-Kokshe») միջազգային թատերական փառատոնին (ք․ Կոկշետաու)։ Ռուսական թատրոնի «Թագավորների խաղը» ներկայացումն ընդգրկված է Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնի ծրագրում (ք․ Վլադիվոստոկ)։ Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ներկայացումը կմասնակցի «Հայրենակիցներ» («Соотечественники») ռուսական դրամատիկական թատրոնների XVI միջազգային փառատոնին, որը կանցկացվի Սարանսկ քաղաքում (Մորդովիա):
Թատերաշրջանի ընթացքում նախատեսվում են հյուրախաղեր և փառատոներ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռյազան, Վլադիմիր, Սերգիև Պասադ։
Թատերաշրջանի առաջին հատվածում նախատեսվում է թարմացնել նաև բեմի տեխնիկական հագեցվածությունը։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55