Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլայենկոն Corriere della Sera իտալական պարբերականի հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի ATACMS հրթիռների մատակարարման հարցը։
«Մենք քննարկում ենք ԱՄՆ-ից ATACMS-ների մատակարարման հարցը։ Բանակցություններն ընթանում են, եւ մենք շուտով նույնպես կստանանք այդ զենքը»,- ասել է Նիկոլայենկոն։
Նրա խոսքով՝ այդ այցով Ուկրաինան ցանկանում է ամրացնել խաղաղության պլանը՝ դրանում ներգրավելով որքան հնարավոր է շատ երկրներ։
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Զելենսկին նաեւ նշելու է հացահատիկի երթուղիների մասին։
«Հիմա բոլորին պարզ է, որ ռուսաստանցիները շահագրգռված չեն համաձայնագրի վերականգնմամբ... Նրանք ցանկանում են չեզոքացնել Ուկրաինան՝ որպես մրցակցի գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային շուկայում։ Եվ նրանք ցանկանում են, որպեսզի գները բարձրանան՝ դրանով իսկ վնաս հասցնելով Ասիայի եւ Աֆրիկայի երկրներին։ Եվ հենց այդ պատճառով մենք մեր դաշնակիցների հետ միասին փորձում ենք այլընտրանքային երթուղիներ գտնել»,- ասել է նա։
Վլադիմիր Զելենսկու եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բարձրամակարդակ շաբաթվա շրջանակում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02