Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ համատեղ իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշորագույն ներդրումային ծրագիր: Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած «Հայաստան-ԱՄԷ» բիզնես ֆորումի ժամանակ հայտնել է ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: Դրանցից մեկն Աբու Դաբիի Մասդար ընկերության հետ համատեղ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրն է: Արդեն ավարտվել է շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման փուլը։ ՇՄԱԳ-ն իրականացվել է միջազգային ֆինանսական հաստատությունների կատարողականի չափանիշներին համապատասխան: Ներկայումս բանակցություններ են վարվում միջազգային ֆինանսական խոշոր հաստատությունների հետ` կայանի շինարարական փուլը ֆինանսավորելու համար: Առաջիկայում այդ բանակցությունները կավարտվեն, և կայանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա 4-րդ եռամսյակում: Տեղեկացվել է նաև, որ Մասդար ընկերության հետ ներկայումս քննարկվում է երկրորդ` «Այգ-2», արևային կայանի կառուցման նախագիծը, որի հզորությունը կազմելու է 201 ՄՎտ: Ռազմավարական նշանակություն ունեցող երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրը ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերության ստեղծումն էր, որն էլ անցած տարվա հունիսից սկսել է չվերթներ իրականացնել։ Այս պահին ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 6 ուղղություններով: Առաջիկայում նախատեսվում են նոր չվերթներ ևս: Վերջերս ընկերությունը դիմել և հաջողությամբ ավարտել է գործառնական անվտանգության IOSA աուդիտը՝ դառնալով Հայաստանում IOSA անվտանգության վկայական ունեցող միակ ընկերությունը։ Սա բոլորովին նոր ձեռքբերում է հայկական ավիացիայի ոլորտում: «Ես հպարտ եմ, որ ԱՆԻՖ-ը համագործակցում է իրենց ոլորտներում աշխարհում հայտնի առաջատար ընկերությունների հետ: Այս երկու նախագծերն էլ Հայաստանի համար կարևոր են ոչ միայն ներդրումային տեսանկյունից, այլև Հայաստանում նախադեպը չունեցող չափորոշիչներ են սահմանում: ԱՄԷ-ի գործընկերների հետ մենք արդեն սահմանել ենք նոր չափանիշներ. լինի դա «Այգ-1» նախագծի համաշխարհային կարգի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, թե Ֆլայ Արնայի IOSA անվտանգության վկայականը` այս նախագծերը բարձրացնում են նշաձողը ոչ միայն կոնկրետ ոլորտում, այլև ինքնին բիզնես միջավայրում»,-նշել է Դավիթ Փափազյանը: Հիշեցնենք որ, ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019թ.-ին, այն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ բիզնես եւ ներդրումային նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն է լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55