«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կայացած ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իրենց կարծիքով, զիլ կարգախոս էր որդեգրել: Հիշեցնենք այն. «Ասե՛ք, կանենք»: Այն, որ դա խոցելի արտահայտություն ու կարգախոս է, նրանք թերևս հասկացան առաջին ծաղրական ու ավելի թունդ արձագանքներից: Անգամ հրապարակումներ եղան առ այն, որ այդ կարգախոսը «քամված» է թուրքական քաղաքական իրականությունից, որտեղ թեկնածուներից մեկը նման մի արտահայտությամբ էր պայքարի մեջ մտել: Բայց դա չէ էականը:
Զուտ քաղաքական տեսանկյունից էականն այն է, որ սեպտեմբերի 17-ին Երևանի ընտրողների ավելի քան 70 տոկոսը՝ քվեարկության չգնալով, իսկ գնացած 234 հազարից ավելի քան 120-130 հազարը՝ քվեարկությամբ իրենց վերաբերմունքը արտահայտեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ: Այսինքն, մարդիկ հստակ ու պարզորոշ իրենց ասելիքն ասել են...
Դե, ընտրողն ասել է, մնում է անեն: Արժե՞ մանրամասնել, թե «անելիքը» որն է, կամ որը կարող է լինել մայրաքաղաքում 9 տոկոսանոց աջակցություն ունեցող իշխանության անելիքը: Այդ 9 տոկոսն էլ, ի դեպ, տվյալ իշխանությունն ստացել է զուտ իշխանական լծակների տիրապետելու արդյունքում, ավելի ճիշտ՝ հետևանքով: Լավ, համոզեցիք, 7 տոկոսը, մնացած 2 տոկոսը, համարենք, ունեն... Առավել ևս, որ ՔՊ-ն է ասում. «Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք»: Ճիշտ է, հետո ավելացնում են, թե «մեր նպատակը ձեզ ծառայելն է», բայց երևանցիները պարզ ասացին՝ ձեր «ծառայելը» պահեք ձեզ...
Նիկոլ Փաշինյանը չափից դուրս շատ է սիրում խոսել «ժողովրդի վստահություն», «ժողովրդի քվե», «պողպատե մանդատ» ունենալուց: Ու իր իսկ ծրագրային կետերին հակասող իր կործանարար քայլերն ու որոշումները շատ է սիրում քողածածկել նման արտահայտություններով: Սեպտեմբերի 17-ը եկավ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանի ասած «պողպատե մանդատից» թերևս միայն «ղ»-ն է մնացել, այն էլ՝ փոքրատառ: Ու այն եռագույն երիզներով «զարդարված» մուրճն էլ ճոճողի ձեռքին չէ այլևս: Հիմնականը. երևանցիները ասե՛լ են... Ու, գիտեք, քաղաքական առումով նույնիսկ կարևոր չէ, որ օրվա իշխանություններն անեն, որովհետև երբ ասելիքը հստակ է, անողը կգտնվի: Չնայած, խոսքից հետ կանգնելն էլ, մեղմ ասած, մի բան չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03