Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այդ մասին ՆԵՈՍ.ամ-in հայտնում է ԱԺ-ից:
«Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարևոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:
Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձևավորվում են թվային վերափոխման և նորարարության միջոցների շնորհիվ՝ դրանք անփոխարինելի դարձնելով մեր առօրյա կյանքում և մասնագիտական ոլորտում: Այս նստաշրջանին մասնակցելով՝ մենք ուշադրությունն ուղղում ենք մշակութային բազմազանության խթանման կարևորագույն թեմային՝ որպես կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար հենասյուն:
Այսօր մշակութային բազմազանության իրացումը մնում է դժվար հասանելի նպատակ բազմաթիվ տարածաշրջաններում, մասնավորապես՝ հակամարտությունների գոտիներում: Դրա օրինակներից մեկն է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունը, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից: Հետևաբար, հրամայական է, որ մենք ընդգծենք բոլորի համար կրթության համընդհանուր հասանելիության ապահովման կարևորությունը նույնիսկ նման դժվարին հանգամանքներում:
Covid-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման:
Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20 000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունն այս կարևոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից:
Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած արդեն ինը երկար ամիսներ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120 000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտության սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից և վառելիքից: Ավելին՝ այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի և ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատումներին: Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաև խաթարում է կայուն զարգացման և մշակութային բազմազանության սկզբունքները:
Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է համընդհանուր մասշտաբով, հուսահատեցնող է Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կայուն զարգացման խոչընդոտին ականատես լինելը:
Սա իրականություն է ժամանակակից աշխարհում, որը միջազգային ուշադրության, կարեկցանքի և հավաքական գործողությունների կոչ է անում՝ այս անարդարությունը շտկելու և տուժածների ապագան պաշտպանելու համար»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55