Եվրոպական խորհուրդը` ԵՄ աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որը նախատեսված է 2015-17 թվականների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հավաստագրեր է հանձնել վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնագետներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ իրականացվող ծրագիրը կարևոր է` նախևառաջ հայեցակարգային իմաստով: «Քաղաքացիական կրթությունը և ներկա քաղաքակրթության հիմնարար արժեքների ձևաչափի մուտքը կրթական համակարգ շատ կարևոր է: Ի վերջո, մեր անկախությունը ձեռք բերեցինք՝ հենվելով հենց համաշխարհային քաղաքակրթական արժեքների վրա, և այսօր էլ կառուցում ենք այն երկիրը, որը լիարժեք ընդունում է քաղաքակիրթ մարդկության, առաջավոր երկրների արժեհամակարգը: Այս իմաստով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին` այս ծրագրի և ընդհանրապես Հայաստանում մտածողության, հանդուրժողականության արժեհամակարգային, գաղափարական հարցերում մեզ մշտական աջակցություն ցուցաբերելու համար: Ի վերջո, հայ ժողովուրդը եվրոպական ընտանիքի անդամ է` քրիստոնեության ընդունումից ի վեր, երբ աստիճաբանար սկսեց ձևավորվել մարդու, ժողովուրդների իրավունքների վրա հիմնված արժեքային համակարգը` հենց այդ համակարգը կանխորոշեց մեր քաղաքակրթության զարգացումը վերջին 1000-1500 տարիների ընթացքում: Ուստի, պարտավոր ենք մեր երեխաներին դաստիարակել այս արժեքներով: Երբ խոսում ենք անկախությունից և նկատում, որ մեր ժողովուրդն իրավունք ունի իր համար ձեռք բերել ավելի հպարտ և արժանապատիվ ապագա, ապա անպայման պետք է անդրադառնանք կայացած քաղաքացիական հասարակությանը: Չի կարող ժողովուրդն ունենալ երկարաժամկետ, հեռանկարային և ապահով կյանք, եթե իր կյանքը չի կառուցում հավասարության, արդարության, քաղաքացիական համակեցության սկզբունքների հիման վրա: Ուստի կարևոր է, որ մեր ուսուցիչները, ովքեր ամեն օր շփվում են նոր սերնդի հետ, այս գաղափարախոսությունն ընդունեն և տարածեն: Ժամանակակից աշխարհը երկու կարևոր սկզբունքային հենքի վրա է կառուցված` գիտելիք և դաստիարակություն: Այսինքն, երբ ձևավորում ենք կրթական համակարգ, ապա պարտավոր ենք այս երկու սկզբունքների համամասնությունը պահպանել: Այսօր մեր առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ՝ տարբեր տիպի ծայրահեղություններ, անհանդուրժողականություն, որոնք ի վերջո հետևանք են այն բանի, որ մենք գիտելիքի ամբողջ հոսքը չենք կարողացել հավասարակշռել դաստիարակության ձևաչափով: Բնականաբար, ավելի վտանգավոր է մարդը, ով գիտելիք ունի, բայց չունի հստակ աշխարհայացք և աշխարհընկալում: Համոզված եմ, որ ոչ միայն այս առարկայախումբը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարական արժեքներ, այլ նաև բնապահպանական իրավունքը, մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ մեր աշխարհընկալումները պարտավոր ենք ներառել բոլոր ծրագրերում: Ճանապարհը ընդամենը մեկ դասագիրք ունենալը չէ, այլ աստիճանաբար բոլոր առարկայախմբերում այս գաղափարախոսությունը տարածելը»,-նշել է նախարարը:
Նշենք, որ «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրն իրականացվում է հանրակրթության ոլորտում: Ծրագրի շրջանակում նախատեսված է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ /վերապատրաստողներ, տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ/, ԵԽ` մարդու իրավունքների կրթության և ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն և այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Վերապատրաստումներն իրականացվել են երկու փուլով` վերապատրաստողների և տնօրենների, ուսուցիչների, կրթության ոլորտի աշխատողների համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47