Բելգիայի հայ համայնքը սեպտեմբերի 20-ին լուռ ակցիա է իրականացրել Բրյուսելի ամենաբանուկ հրապարակներից մեկում՝ Մոնեի հրապարակում, դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսված էր հայկական երգի ու պարի համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձին: Սակայն, հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, համերգը չեղարկվել է և փոխարինվել լուռ ակցիայո
Միջոցառման ժամանակ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին վերապահված ճակատագրի առնչությամբ, որոնք ստիպված են «ինտեգրվել» աշխարհի ամենավատ բռնապետություններից մեկին։ «Խոսքի ժամանակն անցել է, մենք պետք է գործի անցնենք», – ասել է Ռոբերտ Ունուսյանը։
Ելույթ է ունեցել նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալլեմանը, որն արցունքն աչքերին Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցելու խոսքերից հետո դատապարտել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի և Բելգիայի անգործությունը ստեղծված իրավիճակում։ Ժորժ Դալլեմանը 2020 թվականին պատերազմի օրերին եղել է Արցախում, սեփական աչքերով տեսել արցախահայության տառապանքները։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
15:58 21.06.25
13:24 21.06.25
12:32 21.06.25
16:26 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03