Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը: Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են: Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը: 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր: 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչ միայն պաշտոնապես հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, այլ դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացրեց: Դրանից հետո թեև Արցախի պաշտպանության բանակի պահպանության տարածքը մեծացավ, սակայն ներուժն ու ռեսուրսները կտրուկ նվազեցին: Տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնց գործառույթը ոչ թե ՊԲ-ի հետ անվտանգության ապահովումն էր, այլ պատերազմի կանխումը, ինչը տապալվեց: Ի՞նչ ունենք այսօր անվտանգության տեսանկյունից` վերջին ագրեսիան հաշվի առնելով: Անվտանգությունը համակարգային առումով մնաց փլատակների տակ: ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0: Որն է՞ այլընտրանքը: Ի՞նչ անվտանգային միջավայր է ներդրվելու Արցախում և ովքե՞ր ու ի՞նչ ձևով են մարդկանց անվտանգությունն ապահովելու գործառույթ ստանձնելու: Մինչև այս հարցին Արցախի ներսում պատասխան չլինի մարդիկ ոչ միայն բացառապես մտածելու են դուրս գալու մասին և դա բնական է, այլ իրենց ամենօրյա կյանքը կախված է լինելու ադրբեջանական քմահաճույքներից: Մի կողմից թվում է, թե գլոբալ գործընթացի տեսանկյունից ամեն բան ակնհայտ է, սակայն մարդկային ճակատագրերի ու պայքարի ռազմավարության առումով` ոչ»:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55