Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները պայմանավորվել են կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ՝ նրանց միջեւ զենքի վաճառքի հնարավոր գործարքի հետ կապված, շաբաթ օրը տեղեկացրել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, գրել է Yonhap-ը։
Նախարարության տվյալներով՝ ուրբաթ օրը Նյու Յորքում Սեուլի արտաքին գործերի նախարար Փակ Չժինը հանդիպել է ամերիկյան գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի եւ ճապոնացի գործընկերոջ՝ Յոկո Կամիկավայի հետ, որպեսզի քննարկի Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ զենքի վաճառքի գործարքի հետ կապված հարցերը։
Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նշել է ԶԼՄ-ն։
Բարձրաստիճան դիվանագետները խոր անհանգստություն են հայտնել երկու երկրների ռազմական համագործակցության առնչությամբ եւ նախազգուշացրել են, որ Փհենյանի եւ Մոսկվայի միջեւ հնարավոր գործարքը կհակասի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնց կողմ է քվեարկել ինքը՝ Ռուսաստանը։
Նրանք խոստացել են համագործակցել համաշխարհային հանրության հետ, որպեսզի կոշտ արձագանքեն տարածաշրջանային անվտանգության ցանկացած սպառնալիքի՝ ի խախտումն ՄԱԿ ԱԽ բանաձեւերի, նշվել է նախարարության հաղորդագրությունում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02