Սպիտակ տունն ուրբաթ օրը ցուցում է տվել դաշնային գործակալություններին պատրաստվել աշխատանքի դադարեցմանը («շաթդաունի») այն բանից հետո, երբ հանրապետականները հանգստյան օրերին հեռացել են քաղաքից՝ այդպես էլ կառավարության ֆինանսավորման պահպանման եւ դաշնային ծառայությունների քաղաքական եւ տնտեսական առումներով թանկ արժեցող աշխատանքի դադարեցման կանխման կենսունակ պլան չներկայացնելով, տեղեկացրել է The Associated Press-ը։
Դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը սեպտեմբերի 30-ից հետո գրեթե անխուսափելի է թվում, եթե միայն խոսնակ Քեւին Մակքարտին չհամոզի հանրապետականների անհնազանդ աջ թեւին թույլ տալ Կոնգրեսին բանակցությունների ընթացքում ֆինանսավորման ժամանակավոր միջոց ընդունել՝ կառավարության փակումը կանխելու համար, գրել է ԶԼՄ-ն։
Դրա փոխարեն նա սկսել է իրականացնել շատ ավելի հավակնոտ պլան, որը նախատեսում է ֆինանսավորման մի քանի օրինագծերի ընդունման փորձ այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի վերադառնա, որն ընդամենը հինգ օր կունենա դիմակայությունը կարգավորելու համար։
«Մենք անդամներ ունենք, որոնք աշխատում են, եւ մենք հուսով ենք, որ երեքշաբթի կկարողանանք առաջ գնալ եւ ընդունել այդ օրինագծերը»,- ասել է Մակքարտին լրագրողներին։
Մակքարտին նշել է, որ նախընտրում է խուսափել դադարեցումից, բայց Ներկայացուցիչների պալատի մեծամասնության կոշտ աջ թեւը փաստացի վերահսկում է իրավիճակը։ «Ես դեռ կարծում եմ, որ եթե դուք փակեք պալատը, ապա կհայտնվեք ավելի թույլ վիճակում»,- ասել է նա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02