Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Չինաստանն իրեն հավաստիացրել է, որ կշարունակի բանակցությունները Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ Հարավչինական ծովում տարածքային հավակնությունների առիթով, եւ կխուսափի գործողություններից, որոնք կարող են լարվածություն առաջացնել։
CNN-ի հարցազրույցում Անվարը տեղեկացրել է, որ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը իրեն այս հավաստիացումն արել է այն բանից հետո, երբ անցած ամիս Պեկինը հրապարակել է քարտեզ «10 կետանոց գծով», որը, պարզվել է, ընդլայնում է նրա հավակնությունները վիճելի ջրերում։
Մալայզիան եւ Հարավարեւելյան Ասիայի մի շարք այլ երկրներ չեն ընդունել այդ քարտեզը։
Անվարն ասել է, որ Լին «հստակ եւ կտրուկ» հայտարարել է, որ Չինաստանը կշարունակի բանակցությունները եւ «որեւէ գործողություն չի նախաձեռնի, որը կարող է տարաձայնություններ առաջացնել մեր գործընկերների, տարածաշրջանում մեր բարեկամների հետ»։
«Դա շատ հուսադրող էր»,- ասել է Անվարը CNN-ի լրագրող Քրիստիանա Ամանփուրին։
Անվարը նշել է, որ Մալայզիան նախկինի պես անհանգիստ է լարվածության սրմամբ՝ կապված Չինաստանի փորձերի հետ, որը հայտարարում է Թայվանի հանդեպ իր ինքնիշխանության հավակնությունների մասին՝ ավելացնելով, որ երկու կողմերը պետք է խուսափեն «անհարկի սադրանքներից», որոնք կարող են ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02