Հարավային Կորեան փորձում է կազմակերպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը՝ առաջին անգամ տասը տարվա ընթացքում, այն դիտարկելով որպես երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր էջ, որոնք փոխվել են այն բանից հետո, երբ Սեուլը սկսել է ավելի սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ, գրել է Bloomberg-ը։
Նախագահ Յուն Սոկ Յոլի աշխատակազմն աշխատում է այցի կազմակերպման ուղղությամբ, տեղեկացրել է բարձրաստիճան կառավարական պաշտոնյան։ Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Սի Ծինփինը հանդիպել է Հարավային Կորեայի վարչապետ Հան Դա Սուի հետ Ասիական խաղերի շրջանակում, եւ հայտնել է, որ «լրջորեն դիտարկում» է Հարավային Կորեա այցելելու հնարավորությունը։
Յունի ազգային անվտանգության գծով խորհրդական Չո Թե Յոնը հայտնել է, որ Սի Ծինփինի այցն այս տարի կազմակերպելը դժվար կլինի, բայց այն հնարավոր է հաջորդ տարի։ «Սպասվում է, որ դա բեկումնային պահ կլինի կորեա-չինական հարաբերություններում»,- ասել է Չոն։ «Դա նպատակ է, որին մենք պետք է հասնենք»։
Հնարավոր այցի մասին առաջարկը կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ-ն մի քանի ամսվա ընթացքում ճնշում է գործադրել անվտանգության գծով գործընկերների, ներառյալ Հարավային Կորեայի, Նիեռլանդների, Թայվանի եւ Ճապոնիայի վրա, որպեսզի նրանք հետեւեն առաջավոր չիպերի վաճառքի կոշտ սահմանափակումներին՝ քայլ, որն ուղղված է Չինաստանի տեխնոլոգիական սեկտորի դեմ։
Վերջին անգամ Սի Ծինփինը Հարավային Կորեա այցելել է 2014թ. հուլիսին՝ դառնալով Չինաստանի առաջին ղեկավարը, որը Սեուլ է այցելել մինչեւ Փհենյան այցելությունն այն ժամանավանից ի վեր, երբ Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարավային Կորեայի հետ 1992թ.։
Շաբաթ օրը Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը եւ Հարավային Կորեան մերձավոր հարեւաններ եւ անբաժան գործընկերներ են, իսկ երկկողմ կապերի զարգացումը կծառայի երկու երկրների ընդհանուր շահերին եւ տարածաշրջանային խաղաղության ու զարգացման լավ նախանշան կլինի, տեղեկացրել է «Սինհուա» պետական գործակալությունը։
Հարավային Կորեան աշխատում է նաեւ Ճապոնիայի եւ Չինաստանի հետ եռակողմ գագաթաժողովի վերականգնման ուղղությամբ, վերջին անգամ նման բանակցություններ տեղի են ունեցել 2019թ., բայց հետո դրանք կանգ են առել, սկզբում՝ Covid-19 համավարակի, հետո՝ քաղաքական լարվածության պատճառով։ Տոկիոյում Հարավային Կորեայի դեսպանը հայտնել է, որ բարձրամակարդակ բանակցություններ են վարվում գագաթաժողովն այս տարի անցկացնելու համար՝ նշելով, որ դա չի ազդի Վաշինգտոնի հետ Սեուլի կապերի վրա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02