ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին հետ կանչելուց հետո պաշտոնական Երևանը որոշում է կայացրել նրան այդ պաշտոնում փոխարինող չնշանակել։ Factor.am-ի https://factor.am/694204.html աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոնը թափուր կմնա։
Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչվեց սեպտեմբերի 5-ին և նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱԳՆ-ից ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակելու տեղեկությունը չեն մեկնաբանում։
Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունը հրապարակային դրսևորվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն անպատասխան թողեցին իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու և Հայաստանին անվտանգային աջակցություն ցույց տալու պաշտոնական Երևանի գրավոր դիմումները։
Առկա դժգոհությունն էլ ավելի սրվեց Լաչինի միջանցքի փակումից, նաև՝ Արցախի նկատմամբ վերջին հարձակումից հետո։ Ու թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր՝ չենք կարծում, որ այս պահին ՀԱՊԿ-ից հրատապ դուրս գալը մեզ ինչ-որ օգուտ կբերի, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոստովանեց՝ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն։
Այս լարվածության ֆոնին՝ ռազմավարական դաշնակից համարվող երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողած փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյայի ընթացքում վավերացնել Հռոմի ստատուտը, որի առնչությամբ ռուսական կողմը տարբեր առիթներով քննադատություն է հնչեցնում։
Ի դեպ, իշխանական տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ այն վավերացնելու են առանց վերապահումների, ինչն ըստ, փորձագիտական շրջանակներից հնչող գնահատականների, նշանակում է՝ եթե ՌԴ նախագահը այցելի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, ապա պետք է ձերբակալվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր Հաագայի միջազգային քրեական դատարանը տվել էր դեռ այս տարվա մարտին։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15