«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, ինչպես այդ պետությունն ինքնին, հիմնված է հանցագործ էության ու բացարձակ կեղծիքի վրա, հանրահայտ է: Բայց Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ չեն դադարում նոր օրինակներ հրամցնել՝ բնորոշ հատուկ ցինիզմով: Օրինակ՝ ցինիզմի ու կեղծիքի վառ օրինակ է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ակնհայտ ստահոդ պնդումը, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, թե՝ Ղարաբաղից հեռանալը հայ բնակիչների անձնական և անհատական որոշումն է, թե՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումներն» ուղղված չեն խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին: Դիտարկենք հանրահայտ փաստերը: Մի կողմ թողնենք տասնամյակներ շարունակ Բաքվի դրսևորած ահաբեկչական գործողությունների փաստերը, ընդամենը «թարմ» տվյալներից մի քանիսը դիտարկենք. 2022 թ. դեկտեմբերի 10-ից սկսած ադրբեջանական իշխանությունները Արցախի խաղաղ բնակչության դեմ ավելի քան 9 ամիս շարունակ կիրառել են տոտալ շրջափակման, սովի մատնելու, հումանիտար աղետի վիճակ ստեղծելու քաղաքականություն, փակել են պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, բժշկական պարագաների մատակարարման ճանապարհները: Ի լրումն, ադրբեջանական իշխանությունները պարբերաբար խափանել են Արցախի էներգամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը: Ադրբեջանական զինուժը հետևողականորեն կրակ է բացել դաշտային գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների վրա՝ այդպիսով խափանելով հողը մշակելու, պտուղ-բանջարեղեն, հացահատիկ ստանալու հնարավորությունները: Կոնկրետ վերջին հարձակման օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորել է կանանց ու երեխաներին, ծերերին, խաղաղ բնակիչներին ու հրթիռահրետանային հարվածներ է հասցրել բնակելի շենքերին, տներին: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ: Արձանագրվել են սպանված խաղաղ բնակիչների դիերի մասնատման ու հոշոտման, ծանակման դեպքեր: Ըստ էության, ադրբեջանական իշխանությունները թույլ են տվել (ինչպես միշտ, ի դեպ) պատերազմական հանցագործություններ, իրականացրել են ցեղասպանական ոճիրներ: Ու նման իրավիճակում իսկապես պիտի Հաջիև լինես՝ հայտարարելու համար, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, կամ թե ռազմական ագրեսիան ուղղված չէ խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին: Հասկանում ենք, ադրբեջանցիները հիմքեր են ստեղծում իրենց հանցագործությունների համար հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար: Բայց փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55