Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ։
«Արցախի ինքնորոշման իրավունքի եռանդուն պաշտպան Վարդանյանին ատում են հատկապես Ադրբեջանում։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նրան և Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի ներկայիս և նախկին անդամներին անվանել են «անջատողական» և «ահաբեկիչ», կատեգորիաներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանությունները արդարացնելու համար։ Վարդանյանի կյանքի և անվտանգության վերաբերյալ մտահոգությունները հատկապես արդարացված են՝ հաշվի առնելով այն վերաբերմունքը, որը հայ ռազմագերիները կրում են ադրբեջանական գերության մեջ 2020 թվականից ի վեր։ Նրանց խոշտանգել են, նվաստացրել, սպանել և ենթարկել ցուցադրական դատավարությունների։ Այս ամենը լավ փաստագրված է: Ռուսաստանը և ԱՄՆ-ն, ինչպես նաև աշխարհի մյուս առաջնորդները պետք է պահանջեն Վարդանյանի անվտանգ ելքը Ադրբեջանից և պետք է ապահովեն, որ Արցախի կառավարության մյուս անդամներին, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի անդամներին թույլ տան լքել երկիրը։ Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ վերնախավի անդամների կալանավորումը, սպանությունը և անհետացումը սովորական ցեղասպանության ակտ է»:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15