Ադրբեջանական իշխանությունների կողմից ականավոր հայ բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրը, ով 2020 թվականի պատերազմից հետո հաստատվել էր Լեռնային Ղարաբաղում և զբաղեցրել պետական նախարարի պաշտոնը, միջազգային հանրությանն ուղղված ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հատուցում պահանջել ցանկացած հայից, ով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի կառավարմանն ու պաշտպանությանը: Այս աղմկահարույց ագրեսիան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած մի շարք ձերբակալություններից և մարդկության դեմ իրագործած հանցագործություններից մեկն է միայն:
«Այս ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ Ադրբեջանը քայլում է իր թուրք դաշնակիցների ցեղասպան հետագծով: Փաստորեն, ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր, և մենք վերադարձել ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զրոյական կետին: Միջազգային դերակատարները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն՝ ապահովելու իրենց պապենական հայրենիքը ստիպողաբար լքող բոլոր քաղաքացիների արժանապատիվ ելքն այնտեղից»,- հայտարարեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը՝ անդրադառնալով Վարդանյանի ձերբակալության տագնապալի լուրին։ ՀԲԸՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ յուրաքանչյուր երկրին, ազատ աշխարհի պետությունների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարություններին միավորել ուժերն ու անհապաղ գործել։ Աշխարհը հետևում է, թե որքանով են միջազգային լծակները գործում Ադրբեջանին կանգնեցնելու գործում։ «Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կարողանան առանց խոչընդոտի դուրս գալ այնտեղից։ Խոշոր տերությունների ավելի մեղմ արձագանքը նրանց մեղսակից կդարձնի Ադրբեջանի՝ ընդամենը մի քանի օրում հայերի բազմաթիվ սերունդներ ոչնչացնելու գործողություններին: Ժամանակն է խոսքից անցնել գործի: Պետք է կիրառել բոլոր գործնական ճնշումները Ռուբեն Վարդանյանին և բոլոր ապօրինի ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու համար։ Ժամանակն է, որ բոլոր այն ազգերը, որոնք քարոզում են մարդու իրավունքների պաշտպանություն և խաղաղություն, միջամտեն՝ հանուն մահացու վտանգի մեջ գտնվող հազարավոր հայերի փրկության»,-ասված է հայտարարության մեջ։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15